Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կացինը։ Սրա վրա սիրտն այնպես կսկծաց, որ նստեց գետափին և երեսը ջրին գցած՝ սկսեց լաց լինել։ Կարծում էր, թե կացինը ջուրն է խլել և աղաչում էր լալով, որ ետ դարձնե։

Խեղճ մարդուն խղճաց ջրի ոգին և ծեր մարդու կերպարանքով դուրս եկավ ջրից, ձեռքին բռնած մի ոսկե կացին, և ասաց.

— Ա՞յս է քո կացինը։

— Ո՛չ,— պատասխանեց գյուղացին,— այդ չէ իմ կացինը:

Ծերունին Յույցտվավ մի արծաթե կացին ու էլի հարցրեց.

— Ա՞յս է քո կացինը։

— Ո՛չ, ո՛չ,— պատասխանեց գյուղացին,— իմ կացինը երկաթի է, իսկ դրանք ոսկու են և արծաթի։

— Դու որ թամահ չարիր ո՛չ ոսկուն և ո՛չ արծաթին,— ասաց ծերունին,— առ ուրեմն քո կացինը, նրա հետ և այս թանկագին կացինները։

2

Գյուղացին շատ ուրախացավ և իր ճշմարտախոսության համար այսպես առատ վարձատրված՝ գնաց գյուղը և պատմեց բոլորին իր հետ պատահած հրաշքը։

Հարուստ գյուղացիներից մեկը, որ ամենից ագահն էր, նախանձելով աղքատ հարևանի հարստանալուն, ուզեց ինքն էլ ձեռք բերել մի ոսկե կացին։ Այս մտքով տարավ իր կացինը գցեց հենց այն տեղը, ուր որ գցել էր աղքատը և գետափին նստած՝ սկսեց լացող ձևանալ։

Դուրս եկավ նույն ծերունին, ձեռքին մի ոսկե կացին, առաջինից է՛լ ավելի մեծ ու գեղեցիկ, և ասաց.

— Ա՞յս է քո կացինը։