Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ գնացին...
Ու ներս մտան
Մի խիտ անտառ,
Ու երբ գտան
Մի որբ կխտար...

Որդին ասեց՝
Թող ե՛ս խփեմ.
Հայրն արգելեց.
Մե՜ղք է, ասեց,
Թող ե՛ս խփեմ.
Թող ես ընկնեմ
Անեծքի տակ,
Եվ ոչ թե դու
Ջահել օրով.
Դու ո՛ղջ մնա
Հորով-մորով:
Հայրը խփեց.
Կխտարն ընկավ.
Որդին շալկեց,
Ճանփա ընկավ
Մի նեղ շավղով,
Խոր ձորերի
Անդունդներով...

Մեկ էլ հանկարծ
Մի քարա֊այծ
Քերծի գլխից
Փախած տեղից
Գլորեց մի քար
Դեպի ներքև.
Եվ հոր առջև
Մոր մինուճար
Որդուն դիպավ,
Լույսը հանգա՜վ...
1909