Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կատաղությունից բերանը փրփրած արտասանում էր վերքին նոսքերը, դահլիճը մտավ սփրթնած ծառան և հեկեկալով հայտարարեց, որ թագաժառանգը՝ լսելով որ մորը դատի են ենթարկել, երկյուղից ուշագնաց եղավ և… վախճանվեց…

— Օ՜… երկնային բարկությունը պատժում է ինձ իմ աններելի հանցանքիս համար,— այսպես սթափվեց թագավորը ինքնամոռացությունից, թեև շատ ուշ, երբ բանը բանից անց էր կացել։

Թագուհին՝ որդու մահը լսելուն պես՝ նվաղած ընկավ Պաուլինայի գիրկը։ Թագավորը խնդրեց մոտը եղողներին, որ զգուշությամբ դուրս տանեն նրան, ուշքի բերեն և ամեն կերպ աշխատեն մահից ազատել նրա կյանքը։

Քիչ—քիչ ուշքի եկավ թագավորը և հասկացավ, թե հիրավի, ի՜նչ կլիներ հետևանքը, եթե Քամիլը կատարեր նրա առաջարկությունը Պոլիքսենի վերաբերմամբ։ Նոր հասկացավ, թե ի՜նչ ազնիվ և ինչքան հավատարիմ մարդ է եղել Քամիլը, որի հա չի իմացել ինքը։ Նա արդեն պատրաստ էր ծնկա¬ չոք ներողություն խնդրել թագուհուց և վերանորոգել իր բա¬ րեկամությունը Պ ոլիքսենի հետ, բայց ճակատագիրը պատ- րաստել էր նրա պես ամուսնուն և հորը արժանավոր հատու¬ ցումն։ Որդու մահվան լուրից դեռ մի քանի րոպե չանցած, նույն դահլիճը մտավ տիկին Պաուլինան և հայտարարեց, որ թագուհին չկարաց տանել վերջին հարվսւծր և նույնպես վախ¬ ճանվեց։ Տիկինը հայտնելով այս լուրը, միևնույն ժամանակ սկսեց հանդիմանել թագավորին կծու խոսքերով։ թագավորք։ լսում էր նրան լուռ, խոր զգալով իր մեղավորությունը և վեր¬ քում ր ասաց տիկնոջը, — Դու ինչ որ ասում ես, Պաուլինա, բոլորն էլ ուղիղ են,.. Ես ամենից վատն եմ աշխարհոււէи և արժանի եմ, որ բոլոր լեզունե րր կտրատեն իմ սիրտը ամենադառն կշտամբան քնե¬ րով.,, Ես այդ ավելի ուրախությամբ կտանեմ, քան եթե դառնայի խղճալու առարկա։ Տար ինձ կնոջս և որդուս դիակ¬ ների մոտ։ թող նրանք միասին պառկեն դագւսղում։ թող նրանց հուշարձանի վրա գրվի, թե ով է եղել նրանց մահվան պատճաոր, որպեսզի դարերով հիշվի իմ վարմունքը, որ ար¬ ժանի է ամեն տեսակ անարգանքի։ Ես ամենայն օր կայցելեմ