Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նրանց դամբարանը և միակ մխիթարությունս կչինի այնտեղ թափած արտասուքս։

Ամոթից ու կսկծից ընկճված թագավորին դուրս տարան դատարանի դահլիճից։ Որպեսզի նրա կսկիծը չմեծացնեն, ննջեցյալների հուղարկավորության հանդեսը չերկարացրին, այլ այնպես շուտափույթ թաղեցին, որ թագավորը հազիվ կարողացավ տեսնել միայն որդու երեսը...

6

Հիմա պատմենք Անտիգոնի մասին, թե նա ուր տարավ երեխային և ինչ արավ։ Ծերունի Անտիգոնը երեխայի հետ նավորդում էր Սիցիլիայից դեպի հյուսիս, առանց իմանալու, թե ուր պիտի գնա և ինչ ցամաքում պիտի իջնի։ Մի գիշեր երազումը երևում է նրան թագուհին լուսեղեն հագուստով և ասում. «Ով բարի Անտիգոն, երեխայիս կտանես և կդնես Բոհեմիայի ժայռերի մոտ, ուր կընկնի ձեր նավը՝ ալիքների ուժովը մղված:Երեխայի անունը կդնես Պերիտա (որ կնշանակե կորած)։ Այդ անունը կգրես և կդնես հետը մյոս բոլոր զարդերի և գոհարների հետ։ Իսկ դու, որ հանձն առար կորցնելու իմ անմեղ երեխային, էլ չես տեսնիլ քո կնոջդ Պաուլինայի երեսը, աստվածները կպատմեն քեզ»։ Այս ասում է թագուհին և իսկույն վերանում, ինչպես մի երկնային երևույթ:Անտիգոնը զարթնում է վախեցած, կարծում է թե տեսածը երազ չէր, այլ մի տեսիլք կամ իրոզություն։

Հիրավի, այդ տեսիլքից հետո շուտով բարձրանում է մի ահեղ փոթորիկ և նավը' զորեղ ալիքներից մղված' ընկնում է մի անսալատ ծովափ։ Նավաստիներն ասում են, որ այս ցամաքը պատկանում է Բոհեմիային[1]: Անտիգոնը, որ լսում է այդ, իսկույն միտն է բերում թագուհու պատվերը, դուրս է գալիս ցամաք' երեխան գրկած, և բավական հեռանալով ժայռերի մեջ, քամուց պաշտպանված մի լավ տեղ է գտնում

  1. Հայտնի է, որ աշխարհագրության մեջ ծովով չի կարելի րնկնեյ Հոհեմիաь րայր հեքիաթներում կարելի է։