Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարևոր համարի նրան ուղարկել Սիցիլիա։ Այդ դեպքը շուտով վրա հասավ շնորհիվ Ֆլորիզելի, որ թե՛ հորը և թե՛ Քամիչին քաշեց տարավ Սիցիլիա։

Վերջին օրերը Պոլիքսենի ականջն էր հասել, որ իր միակ որդին և թագաժառանգը բոլոր ժամանակը մի հովվի մոտ է անցկացնում, նրա տանից դուրս չի գալիս։ Ասում են, որ այդ հովվի աղքատ մարդ չէ։ Նա լավ տուն ու տեղ ունի, լավ նիստուկաց և հոտերով այծ ու ոչխար և նրանց պահպանող մի քանի տասնյակ հովիվներ։ Շատ ժամանակ չէ, ասում են, որ ձեռք է բերել այդ հարստությունը, հայտնի չէ, թե ինչպես և որտեղից։ Նա ունի, ասում են, և մի սիրուն աղջիկ, որին չափից դուրս գովում են։ Եվ ահա մեկ օր թագավորն ասում է Քամիլին.

— Ի՞նչ ես կարծում, Քամիլ, արդյոք այդ աղջիկը չէ՞ Ֆլորիզելիս գրավել։ Հարկավոր չե՞ս համարում արդյոք, որ այդ բանը մենք մեր աչքովը տեսնենք և ստուգենք։ Ով գիտե ինչ կլինի դրա հետևանքը։ Քանի որ դեռ ուշ չէ դուցե, հարկավոր է որդուս ազատել այդ խայտառակությունից, որ միայն իրան չի վերաբերում, այլ մեր արքայական տոհմին ամբողջապես։ Ուզում է ամուսնանալ, թող ընտրե իր հավասարների միջից որին կամենում է։ Թագավորի կասկածն ուղիղ էր։ Ֆլորիդելը որսորդության ժամանակ մեկ օր պատահմամբ կանգ է առնում հովվի տան մոտ, ուր նրան ներս են հրավիրում, հյուրասիրում, առանց ճանաչելու նրա ով լինելը։ Այդտեղ հանդիպում է նա Պերի֊ տային և տեսնելուն պես՝ մեխվում է տեղն ու տեղը, ինչպես մագնիսացած։ Նա հիանում, զմայլում և հափշտակվում է իբրև մի աննման և չնաշխարհիկ պատկերի առջև։ Նա պես է զգում, որ կարծես Պերիտան մի օտար աղջիկ չլիներ, այլ իր արյունից ու մարմնից, որից բաժանվեք կարող չէ այլևս։ Եվ որքան ավելի է մոտենում, ասում, խոսում, տեսնում գործերը և ծանոթանում, այնքան ավելի է զարմանում, թե ինչպես առանց այդ բոլոր արժանիքը տեսնելու էլ՝ իր սիրտը վկայեց, որ մի չնաշխարհիկ էակ է գտել։ Ահա սրա մոտ էր շարունակ դնում գալի Ֆլորիդելը, և հայտնել էր մի այն Պերիտային ծածուկ, թե Լ է ինքը և խոսք էր տվել,