Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ ասաց, որ եկողներին հյուրասիրե իբրև տանտիրուհի, ուրախ ու ղվարթ չինի և ուրիշներին էլ ոլրախացնե։ Պերիտան, որ զարդարվել էր ծաղիկների թագուհու Ֆլորայի հագուստով, հրահանգ ստանալու պետք չուներ. նա ինքր լավ գիտեր իր կատարելիք դերը։ Ոչ մի հյուրի անուշադիր չէր թողնում. ամեն մեկին մի անուշ խոսք կասեր, սիրալիր կատակներ կաներ, կսրախոսեր։ Նա առանձին ուշադրություն էր դարձնում Պոլիքսենի և Քամիլի վրա, նրանց հագուստին չէր նայում, այլ թափանցում էր նրանց աչքերի մեջ մի այնպիսի սուր հայացքով, որ հասնում էր մինչև նրանց հոգու խորքը, և այդ ժամանակ նրանք իրանց այնպես էին զգում, ինչպես գողոլթյան մեջ բռնվածներ։ «Այս աղջիկը մեզ հանդիմանում է կարծես, թե ինչո՞ւ ենք մենք ծպտած», ասում էր Պոլիքսենը Քամիլին: «Ես էլ միևնույնն եմ զգում», պատասխանում է Քամիլը,— և դեռ մի քիշ էլ ավելի։ Սա ինքը այն չէ, ինչ որ կա, այլ ուրիշ բան է, բայց այդ մասին հետո»…

Թագավորը նկատում էր, որ Պերիտան իր բնակավայրից շատ բարձր է կանգնած, իսկ Քամիլը թեև ոչինչ չէր ասում, բայց նրա սիրտը ավելի շատ բան էր զգում և ասում։ Նա պատրաստ էր պնդել, որ Պերիտան Լեոնտի կորած աղջիկն է, բայց ինչպե՞ս ասեր, ինչո՞վ ապացուցաներ, քանի որ այս րոպեիս նա համարվում է հովվի հարազատ աղջիկը։ Սրա համար էլ նա չէր հայտնում սրտինը, սպասում էր, որ ժամանակն ինքը պարզաբաներ այս մութ խնդիրը։ Աղջիկը պատկերով նմանություն էր տալիս Լեոնտին, բայց շարժմունքը, վարմունքը, խոսք ու զրույցը, ձայնը, աչք֊ունքը և բերանր մորն Էր քաշել և այնքան նման էր, ինչպես մի խնձոր կես արած։

Ֆլորիզելը ոչինչ չէր երևակայում. նրան պետք չէր, թե ինչ ծագում կարող էր ունենալ Պերիտան։ Նա զգում էր, որ Պերիտան և ինքը մի ամբողջություն են կազմում, ինչպես ոսկրը ոսկրից և մարմինը՝ մարմնից, և որ նրանց բաժանել անկարելի է։ Նա հովվի հագուստով պարում էր Պերիտտյի հետ, ձեռքը համբուրում պաշտելու չափ և անվանում էր իր ամենասիրելի հովվուհին։ Մի քանի պտույտից հետո բոլոր հյուրերի առջև, հանդիսավոր կերսյով Ֆլորիզելը մոտեցավ ծերունազարդ հովվին և խնդրեց Պերիտայի ձեռքը։