Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա եկան
Օրը ցերեկով
Սոված գայլերը՝
Ամբողջ ոհմակով։

Հովիվն ի՞նչ աներ,
Ինչպե՞ս ազատեր
Իր ամբողջ հոտը,
Իրան էլ հետը։

Նա ճարը կտրած՝
Սրինգը հանեց
Եվ աղիողորմ
Մի երգ նվագեց։

Եվ ինչպե՜ս քնքուշ,
Ինչպե՜ս մեղմանուշ,—
Բոլոր գայլերը
Կտրերին ապուշ...

Եվ լսում էին
Սառած, քարարած,
Սրնգի ձայնից
Թովված ու դյութված։

Բայց ի՞նչ էր երգում
Հովիվն այնպես լու՜րջ,
Որպես մի հառա՜չ,
Որպես մի մրմու՜նջ։

Նըրա նվագը՝
Զիլ ու քաղցրաձայն՝
Մի աղերսանք էր,
Մի գոչ օգնության։

Սրինգն ածելիս՝
Նա ձայն էր տալիս