Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրատարակության հաջորդ (3-րդ) հատորի ծանոթագրություններում' Րաֆֆու «Կայծեր» վեպի 3֊րդ հատորի մասին Աղայանի քննադատական հոդվածի առնչությամբ։ Մեզ այստեղ այդ բանավեճը հետաքրքրում է առանձապես Աղայանի «Ձմեռ» (կամ նախկին վերնագրով' «Սառնամանիք»)բանաստեղծության պատմության կապակցությամբ։

Երբ «Աղբյուր» ամսագրում (1887 թ, № 8—9) տպագրվեց Աղայանի հոդվածը (տե՛ս նաի որդ հրատարակության հ. 3, էջ 252 — 263), Րաֆֆին' խորապես դժգոհ ու վիրավորված Աղայանի քննադատությունից' ի պատասխան նրա' դրեց «Պարոն Հ. Աղայանի հասցեին» վերնագրով հոդվածը («Արձագանք», 1887 թ., № 39)։ Ուշագրավ են Րաֆֆու այդ հոդվածի հետևյալ տողերը, որ վերաբերում են Աղայանի' այս բանաստեղծությանը։

«Երբ լույս տեսավ «Կայծեր»-ի առաջին հատորը.— գրում է Րաֆֆին իր այդ հոդվածում.— պ. Աղայանն այն աստիճան հափշտակվե ցավ, որ խորին ոգևորությամբ նվիրեց մեր աշխատությանը մի շատ երկար ներբողյան բանաստեղծություն: Նրա մի օրինակը գտնվում է մեգ մոտ, իսկ մյուս օրինակը' «Աղբյուրի» խմբագրի մոտ» (Րաֆֆի — Երկերի Ժողովածու• տասներորդ հատոր, էջ 151, ընդգծումները մերն են. — Ա. Ա.)։

Ի պատասխան Րաֆֆու այդ հայտարարության' Աղայանը գրում է «Աո պ. Րաֆֆի» վերնագրով հրապարակական նամակը («Աղբյուր», 1887 թ. № 11 )։ Նա չի ժխտում, որ իր բանաստեղծությունը սերտ կապ ունի Րաֆ- ֆու վեպի հետ, բայց ասում է, որ ինքը գրել է «նվեր» և ոչ թե «ներբող¬ յան.»։

«Ձեր հիշած ոտանավորը,— գրում է Աղայանը, խոսքն ուղղելով Րաֆֆուն,— տպագրված է «Աղբյուրի» 1884 թվականի երկրորդ տետրում' «Սառնամանիք» վերնագրով. ընթերցողները կարող են ստուգել, թե' կա արդյոք նրանում ներբողյանի հետք դեպի ձեզ և ձեր աշխատությունը» (հ.3-րդ։ Հւ 263)։

Աղայանի այդ հայտարարության առիթով, Րաֆֆին գրում է իր երկրորդ հոդվածը, դարձյալ' «Պարոն Ղ. Աղայանի հասցեին» վերնագրով («Արձագանք», 1887 թ., 47—48), որտեղ նա նորից հիշեցնում է, թե' Աղայանն «սկզբում յուր համակրությունը արտահայտեց դեպի մեր աշխատությունը' «Կայծերը»' նվիրելով նրան մի բանաստեղծություն»։

Հենվելով մանավանդ Աղայանի այն խոստովանության վրա, որ իր դրածը «նվեր» է և ոչ թե «ներբողյան», Րաֆֆին ասում է. «Հարցը նրանում չէ, Աղայանը ներբողյան բանաստեղծություն է գրել, թե մի այլ տեսակ բանաստեղծություն։ Հարցը նրանումն է, թե ի նչ առիթով և ո՞ւմ համար է գրել»։

Ապա Րաֆֆին պնդում է, որ Աղայանի բանաստեղծությունը «մի ներքին հարաբերություն, կամ մի խորհրդավոր առնչություն ոինի» իր վեպի' («Կայծեր»ի) գաղափարական բովանդակության հետ։ «Պ. Աղայանցի' «Կայծեր»-ին նվիրված «Սառնամանիքը» ուներ այդ հարաբերութլունը։ Մի կողմ թողնելով նրա իսկական իմաստը, բավական է, եթե «Սառնամանիք» և «Կայծեր» բառերը դնենք միմյանց մոտ.— մեկը սառեցնող և ամեն