Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աճելություն սպանող զորություն, իսկ մյուսը՝ ջերմացնող և կենդանության տվող զորություն» (Րաֆֆի, նույն հատոր, էջ 153—154):

Հետաքրքրական և ուշագրավ է տողատակի այն ծանոթությունը, որ տալիս է Րաֆֆին Աղայանի բանաստեղծության վերնագրի վերաբերյալ նա հայտնում է, թե՝-«Այդ բանաստեղծությունը առաջ ավելի խորհրդավոր վերնագիր ուներ, որը փոխել է պ. Աղայանցը» (ն. տ. էջ 153)։

Րաֆֆին ուղղակի չի ասում, և հավանաբար գրաքննական նկատառումով զգուշանում է ասել, թե ինչպիսի՞ն է եղել այղ վերնագիրը, որը նա համարում է «ավելի խորհրդավոր» , քան «Սառնամանիքը», Ըստ երևույթին՝ ակնարկված այղ վերնագիրն է ունեցել բանաստեղծության հենց այն նախնական տարբերակը, որի մի օրինակը՝ նախքան տպագրվելը, Աղայանն իր ընծայականով տվել է «Կայծերի» հեղինակին և մի օրինակ էլ՝ «Աղբյուր»-ի խմբագրին՝ Տիգրան Նազարյանին։

Դժբախտաբար, սակայն, բանաստեղծության նախնական ինքնագրի այդ օրինակներից ոչ մեկը մեզ չի հասել՝ ոչ Րաֆֆու արխիվի մեզ հասած մասի հետ և ոչ էլ «Աղբյուր»-ի ու նրա խմբագրի պահպանված արխիվի հետ»:Բայց անկախ դրանից, կարևորը նախ այն է, որ «Սառնամանիք»֊ից առաջ՝ Աղայանի այդ բանաստեղծությունը, իրոք ունեցել է մի այլ՝ «ավելի խորհրդավոր վերնագիր», որը չի ժխտել Աղայանն իր հոդվածներում, ինչպես և չի ժխտում այն, որ «Սառնամանիքը» («Ձմեռ») ունեցել է «մի ներքին հարաբերություն կամ մի խորհրդավոր առնչություն» Րաֆֆու վեպի գաղափարական բովանդակության հետ։ Այս խնդրում, իհարկե, Րաֆֆու հայտարարությունը անկասկած համոզիչ է։

Բայց Րաֆֆին սխալվում էր՝ կարծելով թե Աղայանի բանաստեղծությունը գաղափարա —կան առնչություն ունի միայն իր վեպի հետւ իրականում՝ «Սառնամանիքի» այլաբանության ակունքներն ավեյի հեռու են գնում։ Անմիջական առումով՝ «Սառնամանիքն» իբրև այլաբանություն, ամենից առաջ «ներքին հարաբերություն և առնչություն ունի» ռուս հեղափոխական—գեմոկրատ Նեկրասովի «Мароз красный» և «О поголе» նույնպես ցարիզմի դեմ ուղղված այլաբանական բանաստեղծությունների հետ։ Բայց դրա հետ միասին «Կոմս էմմանուելի հիշատակարանի օրագրական թերթերում» մեծ հեղափոխական դեմոկրատի ստեղծած՝ «Հյուսիսում բնակվող ցրտաշունչ և դաժան Բորյասի» այլաբանությունն էլ (տե՛ Մ. Նալբանդյան, հ. 1, էջ 396), անկասկած նշանակություն է ունեցել Աղայանի ստեղծագործական հղացման ու նրա բանաստեղծական մարմնավորման համար։

Կոմս էմմանուեյի՝ որոշակիորեն ակնարկող այդ խոսքերը կարդալիս, իսկույն հիշում ենք դրանց Աղայանական արձագանքը՝ չափածո արտահայտության մեջ։ Իսկ Աղայանի բանաստեղծության մեծագույն մասը վեց հատվածներից հինգը հենց այդ «Հյուսիսի Բորյասի»՝ Աղայանի ասած՝ «սպիտակ դիմակով» իր «այլանդակ սև դեմքը ծածկած» «բուք-Բորյազի» այլաբանական պատկերմանն է նվիրված։ Բայց Աղայանի բանաստեղծության վերջին հատվածում ակնարկված՝ «Ձմռան ճանկերից մեր գլուխն