Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Կոշտ ու կոպիտ, հսկայական փիղը» այլաբանորեն ներկայացնում է տարական բռնակալության երերուն վիճակը՝ տիրող հեղափոխական իրագրության մեջ, երբ «հարայ֊հրոց բարձրացնելով» «կոշտ ու կոպիտ» «զռփի փղին վախեցրին»։

Երկրորդ անգամ տպագրվել է հեղինակի երկերի նախորդ չորս Հատորյակի առաջին հատորում (էջ 86—88)։

ԱՐՄԻԿՆ ՈԻ ԼՈՒՍԻՆԸ

(47)

Գրվել է 1907 թ. սկզբին և առաջին անգամ լույս է տեսել «Հասկեր» ամսագրի նույն տարվա փետրվարյան համարում (М 2, էջ 54 ):

ՍԱԳ

(48)

Գրության թվականը հայտնի չէ։ Տպագրվել է հեղինակի «Ուսումն մայրենի լեզվի» առաջին տարվա և «Պատկերավոր այբբենարան» դասագրքերում (տե՛ս վերջինիս 2-րդ տպ. 1903 թ., էջ 48)։

ԿԱՏՈՒ

(48)

Գրության թվականը հայտնի չէ։ Տպագրվել է նույն դասագրքերում (տե՛ս «Պատկերավոր այբբենարան», 2-րդ տպ. 1903 թ., էջ 29)։

ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԱՅԼԸ

(49—52)

Գրվել է, հավանաբար, 1909 թ, և առաջին անգամ լույս է տեսել «Աղբյուրի նույն տարվա սեպտեմբերյան համարում (M 9, էջ 204—208), վերնագրի տակ, փակագծերում «Նոր առակ» նշումով։

ԳԼՈՒԽ Թե ԳԼխԱՐԿ

(49)

Գրվել է 1908 թ., բայց առաջին անգամ տպագրվել է «Մամուլ» թերթում (1911 թ,M 6)։