Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ չեն հարցընում, թե՝ ի՜նչ է, կամ՝ ո՛վ,
Գուցե բռնված են մի անհայտ ցանցով.
Օտարից անգամ չեն քաշվում, խորշում,
Խոսք մեկ են անում, իրար հետ փախչում
. . . . . . . . . . . . . . .
Մրոտող ձեռքը թըշվառ թըզուկի,
Սարող չէ հասնել բարձր ճակատի։
Հսկաներն ունեն պատվապահություն,
Դըրանից բարձր չունեն սրբություն
Տեղի, սերնդի, օջախի պատվին,
Թե մեծ, թե փոքր պետք է զոհ լինին։
էլ չըմեղադրենք մեր Հայկանուշին,
Եթե նեղություն տըվավ նա Տորքին.
Այդ դժվար բան է գուցե մեզ համար,
Իսկ Տորքի համար՝ դա էր խաղ ու պար…


(«Աղբյուր» 1888, № 5—6, էջ 228—9)։

Իր այս պոեմը «Հայ գրողների» առաջին հատորում զետեդելիս՝ Հեղինակը կարճացրել է վերնադիրը՝ «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» -ի փոխարեն, թողնելով միայն՝ «Տորք-Անգեղ»։ իսկ բուն տեքստում փոխել է «Երգ առաջին»-ի սկզբի չորս տողը։

«Հայ գրողներ»-ում տպագրվածը հեղինակի կենդանության օրով եղած ամենավերջին հրատարակությունն է։ Բայց սովետական շրջանում եղած բոլոր հրատարակությունների տեքստը վերցված է ոչ թե «Հայ գրողներ»-ից, այլ 1890 թ. ժողովածվից։

Ներկա հրատարակության տեքստը նույնպես պատրաստված է 1890 թ. ժողովածվում տպված տեքստի հիման վրա։

ՔՅՈՐՕՂԼԻ

(93—113)

Ղ. Աղայան ի գաղափարական-ստեղծագործական կյանքում այս ժողովրրդական վիպերգությունը օրգանական տեղ է գրավում: Քյորօղլու հմայիչ կերպարը մշտապես ուղեկցել է Աղայանին նրա վաղ գիտակցական տարիներից սկսած՝ մինչև կյանքի վերջին օրերը: Աղայանի, որպես ժողովրդանվեր գրական ու հասարակական գործչի բնավորության մեջ քյորօղլիական շատ գծեր կան, որ նա ժառանգել էր ամենից առաջ իր հորից՝ Աղանդ Ստեփանից։ Ինչպես պատմում է Աղայանը՝ հայրը օժտված էր երգելու շնորհքով և առանձին ոգևորությամբ երգելիս է եղել քյողլու «խաղերը» (տե՛ս «Իմ կյանքի գլխավոր դեպքերը»)։