Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Իսկ ես էլ պակաս հետաքրքիր երեխա չէի. Հարցրի տատիկին, թե պապ Ուխայն իր աշակերտին ինչպես էր աղունակ, կաչաղակ, ծիտ և ուրիշ թռչուններ շինում։

— Ահա, այսպես,— ասաց տատիկը և փոքրիկներից մեկին ծնկան կանգնեցրեց, ձեռքերից բռնեց ու, վեր ու վայր թափ տալով, երգեց».

Այս վերջին պարբերությունից սկսած այդ հատվածի հետագա շարունակությունը հանրահայտ «Գյուլնազ տատի թոռնիկը» վերնագրով փոքրիկ զրույցն է (տե՛ս այս հրատարակության 1 հ., էք 369—370), միայն այն տարբերությամբ, որ հեղինակը չի պահել այղ հատվածի եզրափակիչ պարբերությունը, որն հաջորդում է հիշյալ զրույցի տողին (Փոքրիկ ծիտիկ, պիծիկ միծիկ թը՜ռռռ...»)։ Իսկ «Պապ Ուխայի հեքիաթը», որն, ըստ երևույթին, գրվել է «Մանկական աշխարհայացք...»-ից հետո, նույն տարվա (1837 թ.) վերջերին, հեղինակը վերնագրել է՝«Քի՜չ էլ, քի՜չ էլ...» որտեղ Գյուլնազ տատը հանդես չի գալիս»:

                             ՔԻՉ էԼ ՔԻՉ  ԷԼ
                                (254-280)

Գրվել է 1887 թ. վերջերին։ Առաջին անգամ տպագրվել է «Աղրյուր» ամսագրի 1888 թ. հունվարյան և փետրվարյան համարներում ( N 1, էջ 5—16 եվ № 2, էջ 61—68)։

Հետագայում տպագրվել է հեղինակի «Ուսումն մայրենի լեզվի» 4֊րդ տարվա դասագրքում։

                    ՎԻՇԱՊԻՆ ՀԱՂԹՈՂԸ
                        (281—305)

Թարգմանություն է ռուսերենից; ԱՌաջին անգամ Լույս է տեսել «Աղբյուր»— ի 1888 թ. դեկտեմբերյան համարում ( N 12, էջ 433-452), «Դյուցազնական աշխարհ. Օշափ» վերնագրով, Ղ. Աղայանց ստորագրությամբ։

Վերջում կա թարգմանիչի հետևյալ ծանոթագրությունը: «Այս պատվական հեքիաթը անգլերենից թարգմանել է շնորհալի տիկին Սիսոևան, ռուսաց «Родник» ամսագրի խմբագրուհին և տպագրել է իր ամսագրի 12 համարում՝ 1885 թ., որտեղից և մենք թարգմանեցինք։ Ղ. Ա.-» («Աղբյուր», 1888, N 12, էջ 462)։

Հետագայում Աղայանն այս հեքիաթը՝ «Վիշապին հաղթողը (դյուցազնական աշխարհից)» վերնագրով՝ զետեղում է «Ուսումն մայրենի լեզվի» 4-րդ գրքում՝ սրա աոաջին հրատարակությունից (1906 թ.) սկսած (էջ $3 —104), պահպանվելով այն հետագա հրատարակություններոuմ ևս (աես Նույն դասագրքի 4-րդ տպագրությունը 1915 թ., էջ 93—122):