Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սոխակներ

                    (433—434)

Ի. Կռիլովի «Соловьи» առակի փոխադրությունն է։ Առաջին անգամ տպագրվել է «Աղբյուր»-ի 1886 թ. ապրիլյան համարում՝ վերնագրի տակ՝ «Կռիլովից» նշումով (N 4, էջ 162 — 163)։ Հետագայում տպագրվել է նաև «Բանաստեղծություններ»-ում՝ «Փոխադրություն Կռիլովից» նշումով (էջ 119—120)։ Տետեղվել է «Ուսումն մայրենի լեզվի» Յ֊րդ գրքում (1903 թ. 4-րդ տպագրություն, էջ 81—82. նույն տեղ նաև 1909 թ. 9-րդ տպագրու- թյուն, էջ 63— 64),

                  ԵՐԿՐԻ ԲԱԺԱՆՈՒՄՆ
                      (434—435)

Ֆր. Շիլլերի բանաստեղծության թարգմանությունն է՝ առաջին անգամ տպագրված «Աղբյուր»֊ի 1888 թ. նոյեմբերյան համարում (N 11, էջ 391—392), այնուհետև՝ «Բանաստեղծոլթյուններ»-ում (էջ 45) անփոփոխ: Հետագայում զետեղվել է «Ուսումն մայրենի լեզվի» 4-րդ գրքում «Բանաստեղծի բաժինը» վերնագրով (1906, 1֊ին տպագր., էջ 71 — 72)։

                         ՖԸՐԴՈՎՍԻ
                         (435-440)

Հ. Հայնեի այս նշանավոր պոեմի թարգմանությունը Աղայանը կատարել է ռուսերեն թարգմանությունից, հայտնի չէ, թե երբ, բայց ոչ վաղ, քան Րաֆֆու կատարած թարգմանությունը, որը տպագրվել է «Աղբյուրի» 1884 թ. հոկտեմբերյան համարում (№ 10, էջ 352—358) «Ֆրիդովսի» վերնագրով։

Այս երկու թարգմանությունները համեմատելիս՝ հենց առաջին հայացքից նկատելի է դառնում դրանց տարբերությունը, մինչդեռ Րաֆֆու թարգմանությունը հանգավոր, բայց անհարթ արձակի տպավորություն է թողնում,— Աղայանինը՝ կատարված է բանաստեղծական գեղեցիկ պատկերավոր լեզվով և անթերի տաղաչափական արվեստով, հարթ ու սահուն, դյուրընթաց ռիթմով, հարուստ ու հնչեղ հանգավորումով։

Աղայանի թարգմանությունը առաջին անգամ լույս է տեսել Րաֆֆու թարգմանությունից վեց տարի հետո՝ 1890 թ. «Բանաստեղծություններ» ժողովածվում (էջ 48—53)։ Հետագայում Աղայանն այն զետեղում է «Ուսումն մայրենի լեզվի» 6-րդ գրքում (1905 թ. 1-ին տպագրություն, էջ 144—148),