Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈՍԿԵ ԿԱՑԻՆ

(Ըսա Տոլստոյի)

(518-519)

Աոաջին անգամ տպագրվել է «Հասկեր» ամսագրի 1910 թ. դեկտեմբերյան համարում (№ 12, էջ 339—340):

ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ

(519-550)

Աոաջին անգամ լույս է տեսել 1910 թ. Կովկասյան Հայոց Բարեգործական Ընկերության հրատարակությամբ, հետևյալ վերնագրով.

«Ձմեռային հեքիաթ, ըստ Շեքսպիրի, վերակազմեց Ղ. Աղայան»։

Գրքի անվանաթերթի երկրորդ երեսին կա Աղայանի «Ծանոթությունը.

«Այս հեքիաթը վերակազմելիս՝ հետևել եմ Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթին» Ա. Ա. Սոկոլովսկու թարգմանությամբ և Վիկտոր Օստրոզորսկու վերակազմածին, նույն թարգմանությունից։

Ղ. Ա.

1 նոյեմբերի 1910

Թիֆլիս»

ԳՅՈԹԵԻՑ

(550)

Առաջին անգամ տպագրվել է «Հասկեր»-ի 1910 թ, դեկտեմբերյան համարում (№ 12, էջ 370)։

Աղայանի արխիվում պահպանվում է նրա ինքնազրի երկու տարբերակը, որոնցից մեկում՝ վերնագրի տակ փակագծերում նշված է՝ «Լերմոնտովի թարգմանությունից»։

Առաջին հատորի տպագրվելուց և լույս տեսնելուց հետո, մեր իսկ կազմած ծանոթագրություններում նկատեցինք մի քանի փաստագրական անճշտություններ, որոնց հարկ համարեցինք անդրադառնալ այստեղ, խնդրելով ընթերցողների ներողամտությունը, որ ի վիճակի չենք եղել կանխելու դրանք գեթ սրբագրության ընթացքում։

Անհրաժեշտ ճշտումների հետ միասին անում ենք նաև որոշ կարևոր լրացումներ։