Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
էլ այնուհետև սրտին չըդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջըկեք՝ ձեռք ձեռքի տված՝
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին։
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ։

Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև իր ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին։
Նրանից առաջ շատ քաղաք ու գյուղ
Թալանում էին գողերն աներկյուղ,
Բայց երբ լույս ընկավ Անգեղ Տորք հսկան,
Ավաղակները ծակըծուկ մտան։
Նա չէր գործ ածում ոչ թուր և ոչ նետ,
Միայն իր տեսքով անում էր անհետ.
Բայց երբ թշնամին երես էր առնում,
Նա այն ժամանակ ուժին էր դիմում.
Վերցնում էր քարեր, քարեր ահագին
Եվ կարկուտի պես թափում գլխներին։

Սև ծովի կողմից օտար թշնամիք


Թալանում էին և գերում մարդիկ.
Միշտ գալիս էին անթիվ նավերով,
Այն էլ աշկարա, օրը ցերեկով։
Կողոպտում էին անթիվ դյուղորեք,
Եվ գերի տանում սիրուն աղջըկեք։

Մեկ անգամ եկան խնդրեցին Տորքին,


Որ գնա օգնե խեղճ ժողովրդին.
Գնաց մեր հսկան, բայց նավերն արդեն
Հեռացել էին Սև ծովի ափեն։
Զայրացավ Տորքը, գոռաց, մռնչաց,