Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դառել էր սիրո ցոլացող լուսին.
Այն կերպարանքը և հայացքն ահեղ,
Որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ,
Այժմ ղառել է մի վճիտ աղբյուր,
Որից բխում է սեր հեզահամբյուր...
Ի՜նչ քաղցր ժպիտ, ի՜նչ քնքուշ շարժվածք.
Ե՜րբ է ունեցել անճոռնի կազմվածք...

Ջ



Որքան կրակը վառվում է, այրում,
Այնքան տաքցողը հեռու է կանգնում.
Երբ վարուժանը շատ է կչկչում,
Մարին փախչում է, թուփի մեջ թաքչում.
Տորքն ինչպես սոխակ երգում է պես֊պես.
Իսկ Հայկանուշը լուռ է վարդի պես,
«Այո» «ոչ» «գուցե», երկդիմի խոսքով
Պատասխանում է անորոշ մըտքով։
Խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝
Իբրև մի սուր զենք պահում է ձեռին.
Եվ ասում է նա Տորքին վերջապես,
—Աղջիկ առնելը չի լինիլ այդպես.
Դու շատ ուժով ես, այդ ես լավ գիտեմ,
Բայց ինչ էլ լինիս, ես պետք է կռվեմ։
Քո եղունգներըդ, այո՛, շատ են սուր,
Բայց ես էլ ունիմ վահալանի թուր,
Որին չի դիմնալ և ոչ մի հսկա,
Թեկուզ նա լինի քեզ պես աժդահա...
— Սիրուն Հայկանուշ,— ասում է հսկան,—
Արի մի՛ անիր դու ինձ խելքահան.
Ես վախեցող չեմ և ոչ մի թրից,
Թեկուզ նա լինի ընկած երկնքից,
Բայց ինչպես զորե իմ ձեռքը կոպիտ
Հնքուշ նադելվույդ առնել իր խրտիտ.
Խոստովանում եմ ինձ հաղթահարված,
Ես քո գերին եմ, քո ոտքերն ընկած.