Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոսկի և արծաթ մի հարյուր քսակ.
Իսկ Հայկանուշին՝ շղարշ ծիրանի,
Եվ արքայական Հակինթ մատանի.
Եվ մանըր մըժուր, զարդեր զանազան
(Որ Թագուհին էր ուղարկել նրան)։
Ինքը բդեշխը՝ մեծագանձ, հարուստ,
Ընծայեց Տորքին իշխանի հագուստ։
Հսկա հյուրերը մնացին ապշած,
Երբ տեսան Տորքին այսչափ մեծարած
— «Ես ձեզ չասացի՞ ,— ասաց Ավագը,—
Որ ուրիշ բան է մեր զորեղ Տորքը»։
Հարսնիքն ըսկսվեց մի նոր խնդումով,
Նոր զվարճությամբ ու կերուխումով.
Արքայից եկած արծաթն ու ոսկին
Հորդ անձրևի պես տեղաց գլխներին…


1888