Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա. ՔՅՈՐՕՂԼԻՆ

Քյորգողլին գող չէր և ոչ ավազակ,այլ մի ինքնագլուխ իշխան. իսկ այդ անփկախությանը հասել էր նա իր անվեհերությունովը և քաջագործություններովը։ Նա չէր հափշտակում և կողոպտում, այլ հարկ ու մաքս էր առնում և չտվողներին անխնա պատժում։ Բայց Իրանի թագավորը նրան համարում էր ավազակ, այսպես էին ճանաչում նրան և սուլթաններն ու խալիֆները, որոնց կարծիքը Քյորօղլու համար նշանակություն չուներ, նա այսպես էր դատում.

«Եթե հարկ առնելը մեղք է, ինչու՞ իրանք առնում են։ Եթե հնազանդելը լավ բան է, ինչո՞ւ իրանք ինձ չեն հնազանդում։ Իրանք զոռով ու բռնությամբ են տիրում աշխարհին ես էլ իրանց պես կվարվեմ։ Այս բարբարոս ավազակները իրանց աչքի գերանը չեն տեսնում, բայց համարձակում են իմ աչքումը շյուղ գտնել։ Իրանք իրանց ավազակ չեն համարում,չնայած որ նույնիսկ աստուծու փառքն են հափշտակում, իսկ ինձ' աստուծու ամենախոնարհ ծառայիս համարում են ա- վազակ»:

Այսպես է դատում Քյարողլին, իբրև բնության պարզ որդի, որի գլուխը լցված չէր զանազան կանխակալ կարծիքներով։

Բայց ամենայն օր գանգատ ու բողոք էր, որ անընդհատ հասնում էր Իրանի թագավորին, որին հանդիմանում էլ էին: