Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգի առանձնահատկությունը, նրա մտավոր և բարոյական զարգացման աստիճանը։ Որովհետև ծննդարանը կարող է լինել ոչ թե մի ազգի և մի կրոնի ընդհանուր սեփականություն, այլ շատ ազգերի և շատ կրոնների, այս պատճառով ծննդարանի բովանդակությունը սիրելու համար ազգասիրությունը մենակ բավական չէ, հարկավոր է, որ մարդ մի քանի աստիճան ավելի վեր բարձրանա բարոյապես ու մտավորապես և դառնա ոչ միայն ազգասեր, այլև մարդասեր և այլասեր։

Ինքնասերն ուրիշին չի սիրում, այլ ատում է. նա ուզում է, որ ամենքն էլ իրան սիրեն, իսկ ինքը՝ ոչ ոքի։ Նա միայն իրավունք է ուզում ունենալ, իսկ պարտավորություն՝ և ոչ մի։ Ազգասերն էլ սիրում է միայն իր ազգին, իսկ մյուս ազգերին ոչ միայն չի սիրում, այլև ատում է և հալածում։ Ազգասերը չի ուզում, որ ուրիշ ազգերն էլ լինին ազգասեր, այլ պահանջում է, որ ուրիշները լինին մարդասեր, որ չատեն իրան, այլ սիրեն։ Խոսքս մասնավորացնելով՝ պետք է ասեմ, որ մենք չենք սիրում Բիսմարկներին, որովհետև նրանցում չենք գտնում մարդասիրություն, որից կարող էինք ինքներս էլ շահվիլ, մինչդեռ նրանց ազգասիրությունից միայն վնասվում ենք։ Բայց Գլադստոնին մենք սիրում ենք և անվանում ենք մեծ մարդասեր, մոռանալով, որ նա միևնույն ժամանակ և մեծ ազգասեր է, որովհետև նրա պես մարդիկն են իրանց ազգի անունն ու պատիվը մինչև երկինք բարձրացնում։

Հայտնի է, որ հրեաները շատ ազգասեր են, բայց ինձ հայտնի չէ, թե նրանք որքան մարդասեր են։ Եթե դրանք մյուս ազգերից միայն շահվում են, իսկ իրանք ոչ մի շահ չեն տալիս նրանց, ապա արժանի չեն ապրելու ոչ մի տեղ։ Եթե նրանց որդիքը կրթվում են բոլոր համալսարաններում, բայց այդ համալսարաններից ոչ մեկը մի նշանավոր զոհաբերություն չի ստանում նրանց Ռոտշիլդներից, ապա արժանի էր, որ այդ համալսարանների դռները փակվեին հրեաների առջև, որովհետև որքան շատ զարգանան նրանք, այնքան շատ կկողոպտեն մյուս ազգերին։ Եթե դրանք այն քաղաքներում, ուր որ ապրում են և ահագին հարստություն դիզում, չեն հիմնում ընդհանուր բարեգործական հաստատություններ բոլոր քաղաքացոց համար անխտիր, արժանի չեն դրանք այդ քաղաքներում