Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էշը դերվիշ չի լինիր,
Թե հազար ջուր կրե թեքքեն:


Խե՜ղճ տրամաբանություն... մենք գիտենք, որ Մեքքա գնացողները հաջի են դառնում, իսկ եթե գնացողը ջորի է, հարկավ նա չի կարող հաջի դառնալ, բայց ո՞վ է լսել, որ ջուր կրողը դերվիշ լինի դաոնալիս, թեև էշ չլինի դա, այլ մի գիտնական մոլլա։ Այս էլ միևնույն կարկատանիցն է, ինչ որ խոյեցին ու քուրդը։

Ազգային

Սևին սապոն՝ խևին խրատն ի՞նչ անի։

[Գ. Ե. Այվազյան] Հեղինակն

Հերիք դատիս, ո՛վ մարիկ,
Սևին սապոն ի՞նչ անե,
Հերիք խոսեցուր, հարի՛կ,
Խևին խրատն ի՞նչ անե:


Այս մասին էլ դուք դատեցե՛ք, սիրելի ընթերցողք, որ մեր խոսքը շատ չերկարանա։ Այսպես ահա մեր ազգային պատվական առածների բնական սրությունը [սրբազան Այվազյանին] մեր նոր հեղինակին դուր չգալով, կամեցել է դոցա մի նոր բովից անցընելով, մխել ու սրել, բայց թե որքան բթացրել է, այսքան օրինակից ևս կարող եք գուշակել, եթե չեք կամենալ բուն գրքին մի մանեթ վճարելով, ավելի խոշոր աղճատմունքներ տեսնել։ Ահա՛ թե ինչո՛ւ համար եմ ասում, թե դոցա համար լավը վատ է, և վատը՝ լավ։

Չնայելով, որ այդ գրքի մեջ հազար ու մի այդպիսի բաներ կան, թեև չգիտենք, ինչո՞ւ անպատճառ հազար և մի պիտի լիներ և ոչ փոքր-ինչ ավելի կամ պակաս, բայց [սրբազանը] հեղինակը այդ հազար և մի ազգային և օտար առածների վերա մեկն էլ ինքն է ավելացրել, որ շատ սուր բովանդակություն ունի — ահավասիկ այն էլ՝

[Գ. Ե. Այվազյան]