Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այբ բեն գիմ դա
Ցո ֆյուն փյուր քե,
Այսքան առակ սիրով կարդա՛,
Հազար ու մեկը հերիք է (?|||)


Իսկ մեք ասասցուք՝

Այբ ժե ճե ռա բեն ինի մեն սե,
Հազար և մի առակն այս է՝
Գիմ լյուն հի վեվ դա խե նու տյուն,
Խենդ ու խելար հիմարություն:

[Մանուել]

[1875]

«ՇԵՔՍՊԻՐ

ԵՎ ՅՈԻՐ

«ՀԱՄԼԵՏ» ՈՂԲԵՐԳՈԻԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆ ՈԻ ՔՆՆԱԴԱՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ»

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ ՊԵՏՐՈՍ Հ. ԱԴԱՄՅԱՆ

Մեր ամենասիրելի Ադամյանը մինչև այսօր հայտնի էր մեզ իբրև հանճարավոր դերասան, տաղանդավոր բանաստեղծ և շնորհալի նկարիչ, իսկ այսօր վերնագրյալ գրքով հանդիսանում է մեր առջև իբրև հոգեբան-փիլիսոփա։ Այս ամենը մի հայ մարդու մեջ... լավ նշան չէ։ Կարգե դուրս շնորհալի երեխայի կյանքը մի մազից է կախված։ Կխնդրենք աստծուց, որ չար աչքից ու փորձանքից ազատ պահե մեր Ադամյանին, իսկ մենք այսուամենայնիվ, ոչ իբրև չարագուշակ ագռավ, այլ իբրև վսվսան մայր կասենք, որ Ադամյանը մի վաղահասակ մանուկ է մեր կյանքի համար: Հայկական գեղարվեստի ներկա խոպան անդաստանի վրա այդպիսի մի քնքուշ վարդ փթթել և աճել կարող չէ, նա կթառամի վաղաժամ... Քանի որ զուռնան