Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գիմբլիպիտոն դեռ բավականություն են տալիս մեր ճաշակին, ապա ուրեմն մեզ համար դեռ միևնույն է՝ սոխակն է երգել, թե աքաղաղը կանչել։ Մի բան, որը մենք կխնդրենք պ. Ադամյանից, այդ այն է, որ նա քանի կենդանի է, քանի որ շունչ ունի բերանումը, գրե և շատ գրե Շեքսպիրի և այլոց թատերական դրվածքների մասին։ Իր աննմանելի խաղի միայն հիշատակը կմնա, իսկ գրվածքների մասին: Իր աննմանելի խաղի միայն հիշատակը կմնա, իսկ գրվածքը մասամբ գրողի տեղը կբռնեբ և մեծ ծառայություն կանե հայ թատրոնի աղքատիկ պաշտոնյաներին։

Ներկա գրվածքը ըստ ամենայնի լրացնում է հարցասերի հետաքրքրությունը։ Նյութը գրավիչ, բացատրությունը պարզ և լեզուն կանոնավոր։ Շեքսպիրի մասին սառն և փիլիսոփայորեն խոսիլը հեշտ չէ, մանավանդ Ադամյանի պես մի դյուրազգաց և ոգևորության ենթակա մարդու համար։ Բայց Ադամյանը հոգեբան-փիլիսոփայի դերումն ևս մի կատարյալ արտիստ է։ Ճշմարիտ է, իրանից համեմատաբար քիչ բան է ասել, և այն էլ ամենայն զգուշությամբ, բայց մի գրողի հասկացողության և ճաշակի զարգացման աստիճանը որքան որ իր ինքնուրույն գրվածից է երևում, նույնքան երևում է և նրա ընտրությունից, հյուսվածքից։ Մի՜թե քիչ հետաքրքիրներ կան, որոնք թանգարան մտնելով՝ ըստ առակին՝ ահագին փիղը չեն նշմարում։ Առակ կա դարձյալ, թե գյուղացին քաղաք գնաց և բազմատեսակ մրգեղենների միջից իր անտառի թթու զկեռն ընտրեց։ Ամենքս էլ տեսնում ենք միևնույն բանը, կարդում ենք միևնույն գիրքը։ Լինում ենք միևնույն վիճակի մեջ, և այլն, և այսուամենայնիվ բանից դուրս է զալիս, որ մարդիկն ևս` բոլոր ֆիզիկական մարմինների պես՝ երկու տեսակ են՝ թափանցիկ և անթափանցիկ, լավ հաղորդող և վատ հաղորդող։ Պարոն Ադամյանը թափանցիկ է, որպես հայելի և հաղորդող, որպես ոսկի։ Նա մի մագնիտ է երկաթի փշրանքների համար, որոնցից կազմում է գեղեցիկ փունջեր։ Եթե Ադամյանն այսպես, որքա՜ն առավել Շեքսպիրը։ Ես, ինչպես շատերը, Շեքսպիր կարդում էի հիանալու, զմայլելու, այլև սովորելու, զարգանալու համար։ Եվ այնուհետև ամեն մի ուրիշ գիրք կարդալուց հետո ասում էի ինքս ինձ. «Փոխանակ ուրիշ տասը գիրք կարդալու, ավելի լավ է տասն անգամ կարդալ Շեքսպիրը»,