Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց բնավ ներելի չեն այն թերությունները, որոնք վերաբարերում են Կայծերի հերոսներին — Ասլանին, Կարոյին, Մուրադին և քավոր Պետրոսին։ Վերջին երկուսը խաչագողներ են, իսկ առաջին երկուսը՝ իմաստակներ, եթե չասենք շառլատաններ։ Հեղինակի աչքին չեն երևում ոչ նրանց խաչագողությունը և ոչ նրանց շառլատանությունը. ընդհակառակն՝ նա ճգնում է ապացուցանել, որ նրանք մեկ-մեկ իդեալ են։ Այս թերությունը հեղինակի կողմից առաջ է եկել նրանից, որ նա ամեն տեղ և ամեն բանի մեջ խաչագողություն է տեսնում այն մարդիկներին է գործող անձն շինում, որոնք, ըստ Կայծերի, «Խաչագողի նման հարուստ ընդունակություններ ունին»: Ահա թե ինչ են ասում նրա խոսող անձինքը Կայծերի 457 երեսում:


«Ես տեսնում էի,— ասում է Ֆարհատը քավոր Պետրոսի առիթով - որ գարշելի խաչագողն անգամ կարող է ուղղվել, կարող է մաքրվել իր հին կեղտերից և ծառայել մի բարի գործի։ «Ովքե՞ ր Էինք մենք» — ասում է ոգելից Մուրադը։ — «Մենք մի հասարակություն էինք։ Մեր մեջ կերպարանագործված էր մի ամբողջ ժողովուրդ իր անբարոյական ախտերով»... Դրանք խորհրդավոր, շատ խորհրդավոր խոսքեր էին։ Մի՞թե սալմաստեցին կամ սվարեցին է միայն խաչագողը։ Խաչագող կարող է լինել և մի քահանա, և մի արհեստավոր, և մի վաճառական, և մի վարժապետ, և մի աստիճանավոր. մի խոսքով ամեն մարդ, որ խաչագողի հատկություններ ունի։ — Խաչագող կարող է լինել և մի ամբողջ ազգ, որ «խաչագողի նման նարուստ ընդունակություններ ունի», բայց յուր ընդունակությունները գործ է դնում դեպի վատը, դեպի անազնիվը և դեպի անբարոյականությունը...

Մենք չենք վիրավորվում այս կողմնակի հայհոյանքից, որովհետև հայհոյողը, որ է Ֆարհատը, մի իմաստակ է, որ դեռևս ոչ մի հասկացողություն չունի ոչ «ընդունակություն» և ոչ «սրբություն» բառերի գաղափարի մասին։ Բայց որ հարգելի հեղինակը ճգնում է ապացուցանել Ֆարհատի ասածը սրբացնելով քավոր Պետրոսին, տեսնենք որքա՛ն է հասել նա յուր այս նպատակին։ Ի՞նչ գործի է, կամ ի՞նչ է շինում քավոր Պետրոսը Կայծերում։ — Նա այժմ ըստ ձևույն քրդացել է, դառել է քրդի ճգնավոր։ Նրանց համար գուշակություններ է