Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ, գրում էր զանազան պատկերներ, գրում էր և վեպեր: Նրա աշխատություննեթից մի քանիսը տպվեցան և կարդացվում էին մեծ ախորժանոք, բայց շատերը անտիպ մնացին... Մենք զրկվեցանք մի բանաստեղծ-վիպասանի ամենագեղեցիկ վաստակներից...»:

Ուրեմն ամեն ոք, եթե ուզենա, կարող է բանաստեղծ-վիպասան դառնալ, կարժե միայն գիտությունից հրաժարվել, էլ ո՞ւր ենք գիտությունը կրթության, մտավոր զարգացման առարկա շինում դաստիարակության գործում էլ ինչո՞ւ ենք մեղադրում այս և այն բանասերին, որ բնության հասարակ երևույթները ծուռ է բացատրում, կամ բնավ չի հասկանում։ Էլ ինչո՞ւ պիտի պակասություն համարենք, եթե Ասլանի պես բժիշկ ճանապարհորդը չի հետաքրքրվում Հայաստանի բազմազան ծաղիկներով, բույսերով, հանքերով և այլն, այլ ամ֊ բողջ բնությունը նրա համար մի մութ աշխարհ է, մինչդեռ ամենահասարակ միջատն անգամ պիտի շարժեր նրա հետաքրքրությունը։ Ֆարհատը այդ տեսակ մենտորի առաջնորդությամբ միայն իմաստակ կարող է դառնալ։

Մեկ տեսնենք բժշկապետ Ասլանն ինքը որպիսի՞ հայացք ունի գիտության և բանաստեղծության վրա։

— Իրավ է (ասում է բժշկապետ Ասլանը) բանաստեղծությունը և առհասարակ բոլոր գեղարվեստական գրվածները

ազգի թե՛ ոգևորողը և թե՛ «ղեկավարոզը.» պետք է լինեն։ Գիտությունը շոր ու ցամաք սնունդ է տաքիս մարդկանց մտքերին, բայց բանաստեղծությունը կենդանացուցիչ սնունդ է տալիս նրանց սրտերին, հոգուն, երևակայությանը։ Բանաստեղծը ստեղծում է ժողովրդի համար իդեալներ,— բարձր, հանրամարդկային իդեալներ։ Եթե ներկայի մեջ չի գտնում յուր իդեալների տիպարները, նա մտնում է պատմության խորքը, և ժամանակների հնությունից դուրս է կոչում յուր ցանկացած հերոսներին և նրանց պատկերները, իրանց վսեմ գործերի նկարագիրներով՝ դնում է ներկա սերնդի առջև, որնրանցից օրինակ առնեն և նրանց նման լինեն։ Նա ստեղծում է և այնպիսի տիպարներ, որոնք ներկայի մեջ դեռ ծնված չէին, այլ ապագայում պիտի հայտնվեին։ Նրա սուր աչքերը տեսնում են ներկայի մեջ այգ չծնված տիպարների ամենափոքրիկ