Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անմիտ բաներ, Պռոշյանցը գրեյացավ ունի, և այս կողմանե նա արկանի է հոգեբան բժիշկների ուշադրությանը, նրա ոչ մի սրվածք, այնքան էլ չի եղել ինչքան որ տպվել է, այլ անհամեմատ շատ, Սոս և Վարդիթերը, եթե Մ. Ադաբեկյանի սանձահարեի չլիներ, Պոոշյանցը շուտ չէր վերջացնիլ և քանի գուխներ դուրս են ձգված, Նրա Կռվածաղիկը նույնպես ահագին մի բան էր, բայց շատ գլխներ դուրս ձգվեցան, որովհետև անհարմար էին տպագրվեի, «Փորձի» մեջ: Եվ ամեն անգամ, երբ անդամատում են նրա դրածները, նա հարկադրվում է ամբողջությունը վերականգնելու համար' շատ բան փոխելու նորանոր գլուխներ ավելացնել, Եվ այդ րոլորը նա շատ հեշտությամբ է կատարում իր արագ մտածության և արագաշարժ գրչի շնորհիվ: Հափշտակվող գրողը մի ավելի սառնարյուն խորհրդակից պիտի ունենա, որ անդադար նրա փեշիցը քաշե, Այսպիսի խորհրդակցի կարոտ էր առաջ մեր Պռոշյանցը ոչ միայն գրելու ժամանակ, այլև իր կենցաղավարության մեջ:

Այդ ժամանակ Պոոշյանցը թեև դպրոցից նոր էր դուրս եկել, բայց դպրոցականի քաշվող և ամոթխած բնավորություն չուներ, այլ չափից դուրս երեսբաց և համարձակ էր, Նոր սերունդը կյանքի նորոդություն էր պահանջում, նորոգության առաքյալ լինելու համար ամոթխածությունը ձեռնտու հատկություն չէր, պետք էր յաշություն, վստահություն, համարձակություն և մինչև անգամ հանդգնություն և ստահակության: Պռոշյանցն այդ բոլոր զենքերով զրահավորված էր հնության դեմ պատերազմ մղելու համար։ Թատրոն են ուզում բանալ, բայց ոչ ոք չի համարձակվում դերասան կամ դերասանուհի լինել, այդ գործը հանձն են առնում կատարել երեսբացները, չքաջվսդներր և չամաչողները։ Աղջկանց չեն հոժարում իրանց աղջկանը ուսումնարան ուղարկել, այլ այն մայրերն են ուղարկում, որոնք չամաչելու չափ արիություն ունին. Ինչքան լավ բաներ կան, որոնք մարդիկ չեն անում, որովհետև ամաչում են, քաշվում են հասարակական կարծիքից։ Զարմանալի չէ ուրեմն, որ մարդկությունը իր բարենորոգությունների մեծ մասի համար պարտական լինի հանդուգն մարդկանց, բացերես կանանց, ստահակ և իմաստակ պատանիների: Ասածս շատ կոշտ է, բայց զուտ ճշմարտություն է: Խելոք մարդիկը միշտ

խելոք չեն, այլ շատ անգամ վերջին ծայր հիմար և անմիտ: Քանի֊քանի բաներ կան, որ այդ իմաստուններից ծածկվում է և միայն տղաներին է հայտնվում։ Այն տղաները, որոնց դրանք թերուս, անուս, իմաստակ, դրաչար խանութպան, լուսանկար, ռաշպար և այլն այսպիսի ածականներով հայհոյում են, ավելի մեծ գործ են կատարում հօգուտ հառոաջադիմության և լուսավորության, քան թե իրանք, որ միայն արգելք են դառնում գործի