Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոտ ժամանակներս մի նկատողություն արի Պռոշյանցին, թե՝ Աշտարակումը մի՞թե չկան Աստվածաշնչի անուններ, օրինակ՝ Մովսես, Դավիթ, Սողոմոն, Մարկոս, Ղուկաս, և այլն, այլ բոլորն էլ հին հայկական են-ինչպես՝ Արշավիր, Փափակ, Պաճույճ, Պարետ, Վան, Վահե, Թորգոմ, Ասքանազ և այլն։ Վատերի անուններն էլ գրել ես Սուրմակ, Պապ, Տիրան, Մերուժան և այլն(Սոս և Վարդիթերի մեջ)։

- Խելո՛ք,-պատասխանեց մեր Պերճը,-գրելիս կշտիս չէի՞ր, ինչի՞ չէիր էն վախտ ասում էդ…
Սրա վրա երկուսս էլ ծիծաղեցանք։ Ճիշտ որ՝ այն ժամանակ կարծում էինք, որ այդպես է հարկավոր. ազգասիրությունը թույլ չէր տալիս ստուգապատում լինել։
Տեր աստված, որքան անմեղություն կար անցյալում և որքան սատանայացել են մեր այժմյան գրողները։ Պռոշյանցը, ինչպես ասացինք հափշտակված էր Աբովյանցի վեպով, բայց նա չէր կարող հասկանալ նրա գրական արժեքը, նրա ոգին, հեղինակի բարձրության չափը, ինչպես և ոչ ոք մեզանից, քանի որ չունեինք ոչինչ գրական կրթություն, ինքնաճանաչության չէինք եկած, կրիտիկական հայացք չունեինք, հոգեբանական օրենքներ չկային մեզ համար։ Այդպես էր մոտավորապես Պռոշյանցը, երբ գրեց նա իր Սոս և Վարդիթերը։ Ներկայացրեք Ներսիսյան դպրոցից նոր դուրս եկած ֆիզիկապես տկար մի պատանի, որ դեռ չի ազատված գրաբարի ճնշող ճանկերից, ժամանակակից անճոռնի աշխարհիկ լեզվի ազդեցությունից, այդ լեզվով գրված անճոռնի ճոռոմբանություններից, սխոլաստիկական փտած գաղափարներից, և հանկարծ ձեռք զարկում գրել մի ամբողջ ժողովրդի կյանք ամենայն մանրամասնությամբ և այն էլ վիպական գրավիչ ձևով և աշխույժ գրչով։ Այս պատճառով ահա այժմ, մոտ երեսուն հառաջադիմությանը և ոչ օգնող և խրախուսող գործողներին։ Չեմ ասում, իհարկե, որ այդ արգելքները միշտ վնասակար են։ Անվակալը շատ պետք է երբ սայլը դարիվայր է գնում, բայց մեր խելոքները սայլի անիվները կապում էին նաև այն ժամանակ, երբ նա դարիվեր էր գնում և գլլորվելու երկյուղ չկար ամենևին։ Այդ անվակալը պետք էր ջախջախել, և ջախջախում էր Պռոշյանցը իր ընկերներով հերոսական հանդգնությամբ և այսպիսով ապագա գործողների համար մի հարթ ուղի էր բաց անեմ։