Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրան լսելիս լռում է և նրանից դաս առնում.ձիարշավում է ըմբշամարտում չունի իր նմանը, նա հաղթում է ամենքին։ Ժիր բանվոր է։ Բայց նա միևնույն ժամանակ և մի ճգնավոր է. ունի իր սեփական ճգնատեղին, ուր գնում է ծածկաբար աղոթք անում և աօաշխարում իր չարած մեղքերը։ Կարդում է այնտեղ Ավետարան, Սաղմոս, Նարեկ և Եփրեմ խորի։ Բայց տիրացու չէ. առօրյա կյանքում չի երևում, որ նա կարդալ իմանա կամ ճգնելու շնորք ունենա։ Ճգնատեղից ցած իջնելով՝ իսկույն զլում է Ղարաբաղի բայաթին, սար ու քոլ նրան են թամաշա անում, հարս ու աղջիկ հավաքվում են այդ անուշ ձենի վրա, դիցուհին էլ է գալիս և նրա ձայնը լսելով բացականչում է մարգարեաբար. _Ա՜խ, փառքիտ մեռնիմ, աստված, թե որ մեռնիմ, գիտեմ, որ ըստուց հետո գերեզմանիս օխտը թիզ մանիշակ դուրս կգա։ Վերջը՝ գլխներդ ի՜նչ ցավացնեմ, դյուցազնի սիրահարությանը չափ չկա.առաջին անգամ որ տեսնում է դիցուհուն, իսկույն... այսօր ես մեռել թե էգու ... Զոռով կենդանացնում են նիան և տանում ըուն։ Այնքան դյուրազգաց է Սոսը՝ մեր անհաղթ ըմբիշը և այնքան դյուրագրգիռ, որ ամեն աննշան դեպքում լաց է լինում։ Սակայն սրանց նշվիլը գլուխ չի տալիս. դյուցազնի հողեղեն փեսան՝ չար Տիրանը՝ քսան մանեթի համար քանդում է համարյա շինած բանը և խեղճերին անմուրազ անում։ Այսպիսով խեղճ Պռոշյանցի խաղաղ նահապետական Հովվերգրություննէլ ողբերգրությանէ փոխվում։ Սոսը գժվում է, ձմեռ ժամանակ մի քանի օր Արագածի ձներու թափառելուց հետո խելքը գլուխն է հավաքում , գալիս է տուն, բայց այտեղ լսում է, որ դիցուհին մեռել է կաթվածահար, ինքն էլ իսկույն հողին փչում է։ Ահա այս ամենը, թեև անբնական, բայց ընթերցողներից մեծերին զվարճացնում է, իսկ փոքրերին լացացնում։ Այս է ահա Սոս և Վարթիթեռի ռոմանը, բայց դա չէ ամենևեվին գրքի գլխավոր նպատակը, գրքի գլխավոր բովանդակությունը։ Գրքի գլխավոր բովանդակությունը, նրա ստուգապատում մասն է, աշտարակոց կյանքը. նրանց բարբառը, նիստ ու կացը, պարապունքը տարվա չորս եղանակում, ազգային սովորությունները, եկեղեցական ծեսերը։