Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնվից ոչ մի բան չի բաց թողած, բացի մկրտությունից, և այդ շատ ափսոսալի է։ Այնքան թանկ են մեզ՝ համաչ այդ սովորությունները և այնքան կենդանի կերպով են նկարահրված։ Թե ինչո՞ւ բաց է թողված այս ու այն բանը, օրինակ՝ Աշտարակի քացրիկ <<Լե-Լեն>>, որի մասին շատ տեղ է հիշում հեղինակը, բայց ոչ երգն է մեջ բերու։ և ոչ խաղը նկարագրում։

Խորենացու մեջ երբ որ կարդում ենք <<Երկներ երկիր և երկին>> կամ <<Տեղ ոսկի տեղայր>> և ուրիշ այսպիսի կտորներ, կարծես անապատի մեջ դալար հովտի ենք հանդիպում, թեև չենք հասկանում այդ երգերի ներքին բովանդակությունը։ Բայց և ինչքան բարկանում ենք, թե ինչու շատ տեղ զանցառություն է տալիս և այդպիսի բաներ շատ քիչ են տալիս մեզ. փոխանակ շնորհակալ լինելու, որ այդքանն էլ մեզ է հասցրել խեղճ ծերունին իբրև մի նմուշ։ Որքան ուրեմն շնորհակալ պետ է լինի մեր ապագա սերունդները պ.Պռոշյանցի, որ հենց այդ ասզգային երգերին և սովորություններին է նվիրել իր աշխատությունը։ Այդ սովորությունները նույնքն հին են, ինչքան և Խորենացու։ Հիրավի, ո՞վ է հասկանում մեզանում, թե ինչ բան է <<Հավկուրի>> երգն ու արարողությունը, ո՞ր ժամանակից և ի՞նչ տեղիզ է մըել հայերի մեջ այդ սովորությունը, ե՞րբ և ինչպե՞ս է ձևափոխվել։ Ահավասիկ այդ կտորը։

Վիճակախաղից հետո պառավ Խանումն սկսում է <<Հավկուրը շուռ տսլ>>։ Ձեռքն է առնում տեփուրը և շուռ տալով ասում։

Սկալ՛ սկալ՛ պատին տուր, հավկիրը շուռ՝ տուր, Վախենում եմ քնիմ , քունս տանի, չարսավս տանիլ տամ։Մին էլ շուռ տվեց տեփուրն ու ասեց. Սկլա՛ սկալ՛ պատին տուր, հավկիրը շուռ տուր, Վախենում եմ քնիմ, քունս տանի,շալս տանիլ տամ։

Ամեն մի հետ տեփուրը շուռ տալումը մի հետո սկլա էր ասում, ու գլխաշորիցը բռնած ընչանք մաշիկները մի մին տանիլ. վերջին էլ ասեց.