Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սկլա՜ սկլա՜ պատին տուր, հավկիրը շուռ տուր, Վախենում եմ քնիմ, քունս տանի, մաշիկներս տանիլ տամ։

Հետո մի քաղցր ձենով աղջկեքն էլ հետը ձեն ձենի տված ասեցին.

Համբարձում յայլա, (փնա), յայլա ջան յայլա,
Համբարձումն եկել ա, մեր բաշին կաննել,
Լաչակ ա քցել մեկ մեկի վրա,
Մինը տակեվանց, մինը վերևանց.
Քա խաթուն Գյուլազ, հունարդ երևաց.
Համբարձում յայլա, յայլա ջան և այլն:


Ի՞նչ կասկած, որ «Համբարձումն» առաջ մի ուրիշ բան է եղել և դուրս է մղվել քրիստոնեության ժամանակ։ Ինչ բան է սկլա, ոչ ոք չգիտե: Այդ բոլոր բացատրությունն սպասվում է մեր ապագա սերնդից. հներն ասել գնացել են, իսկ նորերս չգիտենք։ Շատ տարի չի անցնիլ, մեր միջից վերացած կլինին բոլոր այդ ազգային սովորություններն ու երգերը։ Աստված տա, քանի որ ուշ չէ, Պռոշյանցի օրինակին հետևին մեր նորահաս գրողները, նկարագրեն իրանց ծննդարանը, իրանց հայրենի գավառը, նրանց ներքին կյանքը, սովորությունները, երգերը, ավանդությունները, նրանց սիրո և ատելության, ուրախության ու տրտմության առիթները։ Այդպիսիներին ապագայում սպասվում է անմահ անուն, մեծ փառք ու պսհտիվ: Ապագան մեզ ւգես անիրավ, մեզ պես ապերախտ և մեգ պես միամիտ չի լինիլ։ Այն Պռոշյանցը, որ մեզանից երեսուն տարի առաջ տվել է մեզ իր պատանեկական հասակի թարմ մտքի արգասիքը, դրանով վերջ չի տվել իր գրական գործունեության։ Նա հետո ավելի հասուն և փորձառու ժամանակ տվավ մեզ а Կռվածաղիկ», «Հացի խնդիր», «Շահեն» և զանազան թատրոնական գրվածքներ։ Այժմ էլ ունի բավական կիսատ անտիպ գրվածներ, բայց նյութական հնար չունի բացառապես գրականության նվիրվիլ. նա, տկարությանը չնայած,իր բազմաթիվ գերդաստանը պահելու համար հարկադրված է Ներսիսյան դպրանոցում վարժապետության պաշտոն կատա-