Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ 1 Մեզանից մոտ հազար չորս հարյուր տարի առաջ Հայոց աշխարհի մի մթին անկյունում մի իշխանի ջաղացում ջաղաց֊ պանություն է անում մի ծերունի մարգ, որին չէր ճանաչում իշխանը, թե ի՞նչ մարդ է կամ ո՞ր գավառից, բայց հար֊ դում և պատվում էր նրան, տեսնելով որ ծերունին հասարակ մահկանացուների կարգից չէ* Իշխանը հափշտակված էր մա¬ նավանդ նրա քաղցր ձայնից և հրաշալի երգերից։ Ասում են' ծերունին սիրում է եղել երգեչ և երգում է եղել միշտ։ (Երևի իր հայրենիքի թշվառ վիճակն է եղել ողբում)։ Պատահում Հ, որ Գյուտ կաթողիկոսը հյուր է գնում նույն իշխանի մոտ։ Իշխանը ցանկանալով ավելի պատված և մեծարած լինել կա¬ թողիկոսին, հրամայում է ջաղացպանին, որ ի պատիվ Հայ- րապետի մի երդ երդե։ Ծերունին իսկույն չոքում է Գյուտի առջև և ափ հափո երդում է «Ընտրյալդ աստուծոյ> հրաշալի մեղեդին։ Գյուտ կաթողիկոսը վայր է իջնում թախտից, գրր՜ կում է ջաղացպանին' բացականչելով. — Մովսե՞ս, Մովսե՞ս,.. — և արտասուքը խեղդում է նրան Ջաղացպանը մեր քերթողահայր Մովսես Խորենացին է լի’ նում։ Եվ Գյուտը գտնում է նրան, ճանաչում է, ով գիտե երեսուն թե քառասուն տարի չտեսնելուց հետո։ Մեր քերթո¬ ղահայրը ժամանակակից խավարասերներից հալածված' թա¬ փառում է եղել իր հայրենիքի շեն ու ավերակ ջաղացներում։ Այս ավանդության մեջ ոչինչ չափազանցություն չկա։ Նա¬ յեցեք ձեր չորս կողմը և տեսեք ի նչ մարդիկ են մեծարած և ի՛նչ մարդիկ հալածված։ Մեր ժամանակ մի կարդ մարդիկ, գիտնականներ Ա ուսում¬ նականներ նրանով են երջանիկ, որ ուղղակի իրանց ազգից կախում չունին։ Ծառայում են օտար երկրռւմ և օտար ազգեր րին և իրանց գիտության արդյունքը մասամբ հասցնում են ն իրանց ազգին։ Ի՞նչ կլիներ այդ խեղճերի վիճակը, եթե ուղ- 1#7