Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նրա ծանոթներից շատերը մեծ նշանակություն չէին տալիս նրա գյուտին և ասում էին — այդ ի նչ բան է որ... Մենք էլ կարող ենք գտներ Կոլումբը' նրանց ամաչացնելու համար մեկ անգամ սեղանի վրա առաջարկում է նրանց, թե ո"Հ կարող է հավկիթը կանգնեցնել սեղանի վրա։ Փորձում են, և ոչ ոք չի կարողանում։ Ինքը վերցնում է մի հավկիթ, Ա սեղանի վրա զարկելով ծայրը ջնջխում է և կանգնեցնում։ — Բա", բացական¬ չում են ամենքը,— այսպես խոմ մենք էլ կանեինք։—Հապա ինչո՞ւ չաբիք> պատասխանում է Կոլումբը։ Մեզանում այսօր կան մարդիկ, որոնք հանդես են գալիս ժողովրդին |ուսաւ|որելու, բայց ինչո՞վ,— խավարով: Հանդես են գալիս բարոյական ցեխերը մաքրելու, բայց ինչո՞վ,— ա- վելի սև ցեխով: Եվ ինչո՞ւ,— որովհետև հր ով ու ջրով լու¬ սավորելու համար հարկավոր է ունենալ Նազարյանցի առաքի¬ նությունն ու քաջությունը, իսկ մեր ժամանակի բանասերները վատ են Ա մոլի։ Դրանք չարաչար հալածում են նազարյանցի հետքով գնացողներին, այն մարդկանց, որոնց համար ավետա¬ րանից դուրս չկա ոչ լույս և ոչ փրկություն, ոչ լուսավո¬ րություն և ոչ կրթություն։ Թող ոչ ոք չկարծե, թե մենք ավեչի բախտավոր ժամա¬ նակում ենք ապրում, թե նազարյանցի հետքով գնացողներն այսօր այ/ևս չեն հալածվում, թե այժմ հարգվում է գիտության վերջին խոսքը, թե այլևս չկա միջնադարյան խավար, հավա¬ տաքննություն, մոլեռանդություն, թե Ամերիկան արդեն գըտ- նրվել է, տպագրության գյուտը եղել, աշխարհս լուսավոր- վել, բարոյակրթվել, ամենայն խիղճ և միտք ազատ է, դառն ու գայլը միասին են ճարակում... Հազար անգամ ո չ։ Ամենայն ցերեկ ունի իր գիշերը և դրանք հաջորդաբար շա¬ րունակվում են անընդհատ։ Կյանքի աճելությունն ու փոփոխ¬ մունքը դադար չունի. մտավոր զարգացումը կանգ առնել չու~ նի։ Ժամանակի արագաշարժ անիվները անընդհատ գլորվելով% նորանոր շրջանների մեջ են ձգում մեզ, նորանոր չարի ու բարու հանդիպեցնում։ Մի կողմից մեռնում, մյուս կողմից ծնվում է նոր չարիք։ Աղավնիներ ենք թուխս դնում և նրանից 169