Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դուրս են գալիս ագռավի ձագեր։ Բռնում ենք գավազանից ե գավազանն օձ է դառնում։ Որքան շատ գյուտեր են լինում, այնքան շատ է շոշափելի Ա զգալի դառնում մարդկանց տգի- տոէթյունը։ Շփոթվում է նույն ինքը մեծ փիլիսոփան և խոստո¬ վանում է, որ իր խելքր բան չի կտրում, շգիտե որտեղի*ց է եկե[ и ո՞ւր է գնում։ Որտե*ղ պիտի փնտրենք այս առասպելա¬ կան բավիղի ելքր։

3

<րԾանի'ր զքեզ» ասել են իմաստուն մարդիկ և ինքնածանո- թությունը համարել են իմաստության վերին ծայրր։ Խելացի մ արդկանց հայտնի է, որ աշխարհիս երեսին չի գտնվիլ ե ոչ մի հոգի, որ ինքն իրան կատարելապես ճանաչն։ «Ծանիր զքեզ» առածը մի իդեալ է, որին ամեն ոք պարտավոր է ձըդ- տիլ, թեև հասնել կարող չէ։ Բավական է, որ ինքնակիրթ միտքը ինքն ած անոթ ութ յան ճանապարհի վրա լինի կանգնած, այդ ուղիով լինի ընթանալիս, հետաքրքրվի, իմանա բոլոր այն երևույթների էությունը, որոնց հետ շփվում են նրա ներքին և արտաքին զգայարանքները։ Գրականության էլ միակ ջանքը պետք է լինի ուրեմն իր ընթերցողներին ինքնածանոթության ճանապարհի վրա կանգնեցնել, որ նրանք իմանան իրանց շըր- ջապատող երևույթների բացատրելը' որոշել չարը րարուց, լույսը' խավարից, լավը' վատից, կենդանին' մեռածից, օգտա¬ կարը' վնասակարից, բարեկամը' թշնամուց, կյանքը' մահից և այլն։ Այս պաշտոնը կատարել կարող չէ այն գրագետը, որ ձթեպետ երգ շատ գիտե, բայց ձայն չունի», թեպետ գիտե, թե ո՛րն է սուտ և որը ճշմարիտ, բայց ասելու չափ քաջություն և առաքինություն չունի, իսկ ով որ առաքինի չէ, այլ վատ, նա վնասակար և անպիտան զինվոր է, նա կարող չէ խավարի դեմ պատերազմ ել, այլ կդառնա նրա արբանյակը, լրտեսը, նրա պնակ լիզողը, որ մի կերպ պահպանե իր կաշին, իր վատ ե ցած հոգին։ Այսպիսիները ցեցեր են և վնասակար միջատներ գրականության անդաստանի համար։ 170