Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


4 Հին ժամանակները, երբ չկար տպագրություն կամ տպա֊ գրելոա հնար, գրում էին միայն գրելու շնորհք ունեցողները' իրենց ներքին դրդումից մղված, կամ այսինչ կաթողիկոսի և այնինչ իշխանի խնդրանոք։ Հայրենիքին վրա հասած ամեն մի նոր աղետքից շարժվում էր քերթ ողի սիրտը և նա հթիչ էր առնում ձեռքը Ա արտասվալից աչքերով դրոշմում մագաղաթի կամ թղթի վրա իր սրտի վիշտն ու մորմոքը« որի մի նմուշը տպագրված կտեսնե ընթերցողը «Աղբյուրի)) հետևյալ համարի Հավելվածում։ Անցան այդ ժամանակները «Վան գույժով)) Ա «Հայգույժովյ»լ Մեր մտավոր վերածնության մոտիկ անցյալում դեռևս կար ավանդությամբ մնացած հայրենասիրական տխուր զգացմունք։ Մեր այն ժամանակվա գրողները լացով էին գրում։ Լաց էր լինում և կարդացողը։ Այն ժամանակվա արտասվաթոր գըր- վածները եթե կարդա մեր այժմյան սերունդը' նույնպես լաց կ,ինի և ավելի առատ արտասունքով, բայց ոչ չափազանց տխրելուց, այլ չափազանց ծիծաղելուց և խնդալուց։ Ինչ որ այն ժամանակ տխրության արտասուք էր բերում, միևնույնն այսօր ծիծաղի արտասուք է բերում։ Հին դերասանները կհի¬ շեն, թե ինչ սուգ ու շիվան էր լինում թատրոնում «Շուշանի֊ կի* առաջին ներկայացումն երին։ Մեզ հետ լաց էին լինում և վրացիք, թեև շատ բան չէին հասկանում։ Այս մի լացի ու սղի շրջան էր, հայտնի նշան մանկության անմեղության։ Լաց էին լինում նաև քեփի, ուրախության ժամանակ։ Երբ որ խըն֊ սույրներում մի քանի բաժակ ավելի էինք խմում և ավելի ազ֊ դասեր դառնում, մեկ էլ հանկարծ մի տխրության քող էր քաշ֊ վում ամենքիս երեսին, և մեկն այստեղ, մյուսն այնտեղ սկսում էր հեկեկալ։ Թե որ մեկն էլ լավ էր երդում «Իմ հայրենիք զիս կկանշhx> տխուր երգը, այնուհետև պինդ սիրտ ունեցող֊ ներն էլ էին սկսում ողբալ և շնորհակալ էինք լինում այն ան~ ձից, որ մի որևէ զավեշտով փարատում էր մեր տխրությունը։ Այս ողբալից շրջանի սուգը, երբ որ խելացնոր պարսիկ գեքվիշի զառանցության հասավ, դուրս մղվեց ծիծաղով ու ծաղրով։ Նախապատճառը բժիշկներն էին, որոնք իրանց եր~ 171