Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Մշակի» տեղը բռնելու, որ արդեն հնադարան է ընկել։ Այդ միևնույն է, ինչ որ հոպոպի մեկը դրել էր «Արձագանքածում, թե Աղա յանցը արդեն ծերացել է, և ինչ որ ասելու ուներ, արդեն ասել պրծեք է։ Կարծում են, թե Աղայանցի գլուխր իրանց դդմագլուխն է, որ արդեն դատարկված լինի։ Ասել Նմա¬ նապես' թե ԾՆազարյանցը ծանոթ չէր քաղաքագիտության այր ու բենի հետո, այդ կնշանակե, արդարև, բոլորովին անծանոթ լինել ոչ միայն քաղաքագիտության այր ու բենին, այլ մինչև անգամ մոռացած լինել իր անունը, այն մարդու նման, որ երր իր անունը տալով բարևել են, ասել է' «Հաա ... Ստեփա ն, Ստեփ ա 'ն»... Առաջնորդող հոդվածը իր կիսապատ մ ական հայացքը վեր- ջաընում է հետևյալ նոր միտքը հայտնելով— «Մենք բոլորովին տոգորված ենք այն մտքով, որ ամեն բեղմնավոր միտք հարստություն է՝ ւգահւղանման և արդյունավորելու կարոտ: Բայդ մեր աչքում ոշ միայն միտքն է մի հարստություն, այլև նրա ծնողը և արդյու¬ նավետ կացուցանողը" ։ Մենք ոշ միայն մտքերի հետքիդ ենք ընկնելու, այլե մարդկանց, որոնք այդ մտքերի կրողներն և շնորհքի տերերն են»: Հրաշալի միտք, բայց ի՞նչ եք կարծում, ուրեմն պ* Արծ֊ րունին էլ միտք կրող շնորհքի տեր մա րդ է թե ոչ։ «Մաղթում ենք բարձրյալին,— շարունակում է,— որ ւսշիւաաակիդներփ շատությունը Ա հասարակության համակրությունը միջոցներ տա այս ամսա¬ գրին, որպեսզի սա կարողանա կատարվող գործերից և կատարող անձերիդ այնքանին տեսնե և ճանաչե, թե բարին և թե շարը, որքան պետք է որ «Մուրհը» հայկական կյանքը բովանդակող օրգան հանաշվի»... Այս պարբերությունը կարոտ է պարզաբանության, մեկնու- թյան, թարգմանության։ Ես չեմ կարող վիզս առնել այս աշ¬ խատանքը, այսինքն պարզաբանելը' ուրիշի համար§ բայց ինքս ինձ համար այնպես եմ գլխի ընկնում, որ վերը հիշված շնորհ¬ քի տեր մարզիկը միայն նրանք են, որոնք կաշխատակցեն «Մուրճին»։ Աստված շնորհք տա խմբագրին գոնե պարզ գրե¬ լու, որ ինձ պես անշնորհք մարդիկ իմանան, թե ինչ շնորհալի միտք է պարունակված այս վերջաբանության մեջ։ Այս շնորհալի առաջնորդողից հետո տպված են երկս։ 176