Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երևի չի վստահանում, լի ուզում տաք գլխներին սառը չուր ածել և տաքացնողներին րաղնսպան անվաներ •Հինգ օր» Լեոյի։ «Մ ուրճ»-ի մեջ այս մեկ հոդվածն էу որ ուղիղ հայերեն է գրված։ Մի նկարագիր է, շատ գեղեցիկ նը- կարագիր ճանապարհորդության, որ արել է մեր դեռահաս ե հուսատու վիպասանը Շուշուց մինչև Գանձասար։ Այս հոդվա- ձը շարունակելի է, ուրեմն մենք էլ վերջումը կխոսինթ այս մա¬ սին, ինչպես և Լեոյի ցայսօր գրվածների մասին։ Լեոն ւսշխա֊ տակցում է և' «Մշակ»-ին, և «Աղբյուր»֊ին, իր օրհնությունը հասցնում է և' Մոսկվայի «Գրական հանդեսին», 1Հ «Մուրճ»֊ ին: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ մեր երիտասարդ բա֊ նասիրի գրիչը բավական բեղմնավոր է և գերազանցում է իր ժամանակակից բոլոր դե ռահ աս գրողներին։ Ուրեմն ժամանակ է, որ դրան օրհնենք, niuinuijjl իրավունք տանք մի լավ ապ¬ տակով, ինչպես սովոր են ապտակել մեր վարպետները օրհնր- ւԼող աշակերտին։ Որպեսզի այդ ապտակին արժանանա, նրան հարկավոր է գալ Թիֆլիս, տեսնել, թե ով ինչպես է կարում կամ կարկատում։ Ոավական չէ միայն իմանալ, թե ինչ են գրում, պետք է գիտենալ, թե ինչ են մտածում։ Շատ անդամ այն չեն գրում, ինչ որ մտածում են։ Չգրված մտքերի հետ ծանոթանալ կարելի է մտքի տեր մարդկանց հետ ջփվելով, նրանց շրջաններում պտտվելով։ Հանգուցյալ Ոաֆֆու համար «Մշակի» շրջանը դարձավ մի ջկոլա, ուր նա շատ բան սովո¬ րեց և վիպագրեց այնտեղ իր լսածները։ Ւ՞նչ ասել կուղի, որ սովորելր ամեն մտքի գործ չէ, բայը Լեոյի պես բեղմնավոր մտքի տերը կարող է ուրիշից ստացած քանքարը նույնությամբ հետ չդարձնել, առանց մարսելու չարտավիժել, այլ շահեցրած և հյութավոր ծաղիկներից մեղր շինած։ Այս պատճառով ցան- կաչի է և շատ ցանկալի, որ Լեոն Շուշի չմնա, թողնի ամեն ինչ և ընկնի Թիֆլիս։ Այս պիտի ցանկա ամեն ոք, ում համար ոչ միայն միտքը, այլև միտք ունեցող անձը նշանակություն ունի մեր մատաղ գրականության համար, և ում համար որ ցանկալի է, որ մեր գրականությունը նորանոր հոտավետ ծա¬ ղիկներ րուսցնե։ աՊերճ Պռոշյանց և նրա վեպերը» — ուսումնաս]ւՐո։թյուն Ն, /արամյանիг Այս մեծաբռմբյուն վերնագրի տակ ոչ մի 179