Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը չլիներ, Րաֆֆին ոչ մի վեպ գրելու հնար չէր ունենալ, և եթե Ալեքսանդր Հայկազյանի պես մի մեկենաս չունենար, նրա բեղմնավոր գրիչը ամլության կմատնվեր, թո'ղ այն մասնավոր նպաստները, որ ամեն տեղից էլ ստանում էր։ [ Պ ռոշյանցի «Հացի իյնցիրր» մինչև հիմա էլ մի հանելուկ է շատերի համար, բայց ինձ [ միայն ] լավ հայտնի էԳ այդ վերնադիրը նշանակում է' հացի խնդրիր ստիպված դրեցի այս վեպը։ Պռոշյանցը հացի սով շատ է տեսել, սրա համար էլ իր կուշտ ժամանակն էլ հացի վրա անկուշտ աչքով է նայում։ Այդ ժամանակ ես «Փորձի» խմբագրի օգնական էի և շատ սիրված նրանից։ հոսեցի հետը Պռոշի մասին։ Բանը նրանով վերջացավ, որ Աբգար Հովհաննիսյանը հնար տվավ նրան վեպը տպա֊ դրել։ Եվ որովհետև այդ վեպը հատկապետ fiuigjl համար է դրված, այս է միակ պատճառը, որ հեղինակը իր այդ վեւղի անունը դրել է «Հաց 1' խԿԻ Ր»: Մեզանում կա մի ամենից ան¬ խոնջ դրական մշակ, որի չափ ոչ ոք մեզանում գրած չունի։ Այդ մարդը Աղեքսանդր Երիցյանն է, որ ինձանից երիտա- սարդ լինելով, ինձանից ավելի է ծերացել։ Գա չուզենալով ետ դառնալ իր միանգամ րնտրած ճանապարհից, այն է' գրակա¬ նագետի կոչումից, թեև միշտ էլ վարձատրվել է իբր աշխա¬ տակից պարբերական թերթերի, բայց մ իևնույն ժամանակ միշ տ նյութական նեղ վիճակի մեջ է եղեր Դա չի դիմել հրա¬ պարակական օգնության, բայց դսէնվել են բարի մարդիկ, որոնք շատ անգամ են հանել նրան նեղ վիճակից և ես չեմ հավատում, որ այժմ и էյ առանց արտաքին օժանդակության լինի շարունակելիս իր անխոնջ աշխատությունը։ Իմ առաջին աշխատությունը Բաֆֆու «Փունջերի» օրն ըն¬ կավ, դեռ նրանից շատ առաջ և այնուհետև ես ոչինչ չգրեցի, մինչև «Արարատի» խմբագիր նշանակվելս։ Եվ այնուհետ և էլ դրել եմ միայն այն ժամանակ, երբ կողմնակի պարապ¬ մունք եմ ունեցել, բայց տարվա մեջ մի բան միայն և այն էլ ոչ ամեն տարի* «Աղբյուրի» խմբագրատանը իմ գրիչն ավելի բեղմնավոր եղավ, երբ ռոճիկ էի ստանում խմբագրից, բայց հենց որ դադարեցրեց նա իր ռոճիկ տալը, ես էլ դադարեցրի գրելը և սկսեցի ապրելու մի այլ ճանապարհ փնտրեր Սա¬ կայն այլ ճանապարհով ապրելու անհաջողություն գտնելով, 192