Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկար և խիստ քննադատության ենթարկվեցավ և խոստովանվեցավ նորա արժանավորությունը։ Մենք գիտենք, որ «Երկու քույր»֊ը «Մեղվի» հրատարակությունն է, ուստի դորա քննաթյունը «Մշակին» հարկ էր անել, բայց «Մշակը» խոստովանեց նորա «բարձր արժանավորությունը» և քննության չենթարկեց, որ մի հրաշք է բոլորովին։

Մենք գիտենք, վերջապես, որ պ․ Աղայանցը էլի ուրիշ շատ գրվածքներ ունի թե թարգմանաբար և թե հեղինակաբար. նա ունի մինչև անգամ մայրենի լեզվի դասագիրք, որ յուր մաքուր լեզվով և ընտիր մեթոդով առաջինն է մեզանում և որի երկրորդ տպագրությունը մոտ օրերս լույս կտեսնի, և այլն, և այլն։ Պարզամտություն կլինի կարծել, որ պ․ Արծրունին անտեղյակ է այս բոլորից և անգիտությամբ է սուտ խոսում։ Ի՞նչ է ուրեմն դորա միտքը, ի՞նչ է ուզում պ. Աղայանցի վեպերից և ինչո՞ւ է առանց քննելու հայհոյում։ Ահա մի պոչավոր գաղտնիք, որ արժանի է խորին ուշադրության և ո՞վ կարող է գիտենալ..․

1876


ՆԱՄԱԿ ԳԱՆՁԱԿԻՑ


Հարգելի խմբագիր․

Նախընթաց հոկտեմբեր ամսի սկզբներում, հայր Անանիա վարդապետի հետ Գանձակի գյուղերը պտըտելիս, մեկ օր էլ մնացինք Գետաբեկի պղնձահանքի գործարանումը։ Գործարանի գլխավոր գործակատարներից մինը՝ շուշեցի Ալեքսանդր Բուլղադարյանը, գործարանի բոլոր գործողությունները ցույց տալուց և բացատրելուց հետո, մեզ տարավ յուր բնակարանը, ուր ցույց տվավ մեզ ավելի հետաքրքրական բաներ - հնություններ, որ գտել էր ինքը մի քանդված գերեզմանի մեջ։ Այդ հնություններն էին՝ մի պղնձյա երկսայրի սուր՝ դաշույնի նման, միայն ավելի նեղ շեղբով և կես արշին երկարությամբ դաստակի հետ։ Դաստակը փայտից էր և մտցրած մի գեղեցկաձև