Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պղնձյա պատենի մեջ։ Թե դաստակի փայտը ինչպես էր անփուտ մնացել դարերի ընթացքում, մինչդեռ շեղբը բավական մաշվել էր, այդ հանգամանքը ինքը պ. Բուլղադարյանը վերաբերեց պղնձի թույնին, որ ծծվել էր փայտի մեջ։ Մյուս առարկաներն էին՝ մի գավազանի գլուխ, մի սլաք կամ նետի ծայր, մի օղ (չգիտեմ ականջի, թե քթի), մի ապարանջան՝ բոլորն էլ պղնձից, և մի քանի հատ մանր ու խոշոր ուլունքներ տեսակ-տեսակ գունավոր քարերից։

Պարոն Բուլղադարյանը հայտնեց, որ իրանց անտառներում հնություններ շատ են գտնվում, և սկսեց պատմել այնպիսի խոշոր գանգերի և ոսկորների մասին, որ ինձ առասպելական թվեցան։ Հարցրի, թե արդյոք իրանց հանքերում քարե մուրճեր չե՞ն գտնվում. ասաց որ եղել են այդպիսի բաներ, բայց իրանք ուշադրություն չեն դարձրել։

Թե այդ պղնձահանքը շատ հնումը կարող էր գործածվել, այդ հավանական է ավելի նորա համար, որ դորա չորս կողմումը գտնվում են սլղինձ հալելու բոլոր օժանդակող առարկաները, ինչպես՝ երկաթաքար, հնոցաքար և կրակավ։ Ւ դեպ. այս երկրորդական հանքերի մասին ևս մ ի քանի խոսք։ Այժմյան գործարանի վերատեսուչը երկաթաքարը ձեռք է բերում Չարեքա վանքի կալվածից, չգիտեմ ձրի՞, թե վանքին մի բան վճարելով։ Վանքի վանահոր հակառակորդներն ասում են, որ վարդապետը այդ մուտքը մատյանի մեջ չի գցում և չի էլ հայտնում ոչ ոքի, որ մի այդսլիսի հանք կա վանքի կալվածում: Բայց ես վերահասու չեղա, թե որքան ճշմարիտ է այս, գուցե զրպարտություն է։ Ցանկալի էր, որ ինքը՝ վարդապետը այս մասին մի տեղեկություն տար։ Հնոցաքարը բերվում է Չավդարլուի մոտերքից ձրիաբար, իսկ կրակավը (огнеупорная глина) բերվում է Չարդախլու գյուղի միջից։ Գյուղացիք այդ հողի համար դիրեկտորից առնում են մի խորանարդ սաժենին երեք մանեթ հօգուտ ուսումնարանի, բայց վերջերումս պ. Վոլտոնը չի կամենում բան վճարել, չնայած որ առաջ այդ միևնույն կավը բերել տալիս է եղել արտասահմանից, որ իհարկե աժան չէր նստիլ նորան։ Այժմ նա մտադիր է այդ հանքը ձեռք բերել, գանձարանին տարեկան հիսուն մանեթ միայն վճարելով, չնայած որ ուրիշ տեղեր էլ ուղարկում է այդ հողից, իհարկե,