Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Միւս ևս այլ մեզ զջահ լուցին

Ի տան Բաղաց Սիսականին,

Սմպատ սեպուհն այն մեծազգին

Ի Հայկազանցն այն առաջին

Աջոյ բազուկ Հայոց ազգին,

Բարձր և հզոր անպարտելին,

Թագավորեալ թագ կապեցին,

ՈՒժգին ու խրոխտ՛ ընդդէմ չարին,

Ավուրբք բազմօք ի յետ անցին,

Ընդ թագավորս Բագրատունին

Հարիւր և քսան ամք յավելին

Վասն ամրութեան այնմ աշխարհին.

Որոց վերջին Սենեքարիմ,

Նաև Գրիգոր որդի նորին,

Ապա և զայս ի բաց բարձի

Ի ժամանակս Ելտըկուզին,

Ազգն այլասեռ և պարսկային,

Որք հրով զաշխարհս տոչորեցին,

Ի վեց հարիւր մեր թուականին

եւ տասնհինգ յավելուածին։

Ահա սոքա այսպէս անցին,

Բնավին ի բաց եղծեալ գնացին»։

1883


ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ

Չարեքա անապատի վանահորից մի պարզ բացատրություն էինք խնդրել, թե ճշմարի՞տ է արդյոք, որ վանքի կալվածումը կա երկաթաքար (железняк)։ Հայր սուրբը սաստիկ վրդովվել է մեր հասարակ առաջարկությունից և յուր խճողած պատասխանը երկու լրագրի մեկ անդամից է ուղարկել։ Երևի մի բան կա, որ այդչափ կրքոտվել է հայր սուրբը: Հիրավի, իմ նամակը տպարան էր ուղարկված արդեն, երբ պատահեցա իրան հայր սուրբին և հարցրի, թե լսել եմ, որ ձեր վանքի կալվածումը երկաթաքար կա, ճշմարի՞տ է արդյոք: Այո՛, կա, պատասխանեց հայր սուրբը։ Բայց այժմ յուր