Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կանի է սա, ինչպես նրա-նըրա, վրայ-վըրայ։ Գրոէմ ենք ղինւոր և կարդում զին-ւոր և ոչ զի֊նը֊ւոր, ձւի, {ւիխ ինչպես հաշւի, լեզւի, ասւում, խօսւում Լայքն։ Հիմա կմնա լուծել երկրորդ խնդիրը և ավելի դժվա֊ րինըէ թե ո ր վ֊ով պետք է գրենք այս բառերը, արդյոք երկուսսվ էլ, թե* միայն մեկովր և ո՞րովն իսկապես։ Սրա համար հարկավոր է նախ և առաջ իմանալ թե ի*նչ պաշտոն է կատարում մեր ւ գիրը,• որի անունը գրեք են հիւն, փոխա¬ նակ նախնական անունով ւիւն (վիւն) ասելու։ Մեր լեզվի մեջ չկա ոչ մի բառ, որ Ն գրով սկսվեր*. եղածները շինովի են, երբ ուզեցել են այբբենական կարգով տաղեր և շարականներ շինել։ Ուրեմն սա մի անկախ հնչյուն չէ, այլ օժանդակ, օգնական ճնշյուն: /J Մեր նախնիք ուզեցել են ունենսղ ՈԼ, I գիրը դրել են ո֊ի մոտ և շինել ու։ 2) Ուզեցել են Լ ունենալ, կպցրել են եչից։ 3j Ուզեցել են о ունենալ, դրել են այրի մոտ ШГ. 4) Շատ տեղեր գրել են bl և կարդացել, եօ, ինչպես հոգնակի գործիական հոլովներում, այլև <րեւթն», փոխանակ եօթն։ Տեղ֊տեղ եչի հետ հնչվել է նաև իբրև իւ (ю), ինչպես ելղ (իւղ), բաՏՅ աՏս անհարմար գտնելով, վերջը դրել են ի գրի մ ոտ։ 5) Բառերի վերջերում, երբ ուզեցել են հնչել աւ, եւ, իւ, գրել են ոչ վ, այլ ւ, բացի ով վերջավորությունից, որովհետև ո֊ի հետ դառնում է ու։ 6) Երկու ձայնավորների մեջ ընկած ւ֊ը ձայնը ւ֊ով են գրել, ինչպես զաւակ, հիւանդ, յաւետ և այլն։ (Մնացած գործածության մասին տես Հայկազյան բառարանում)։ 7) Մեր նպատակի համար ամենից ուշադրության ար֊ ժանին այն է, որ ի վերջավորված անունների սեռականը շինել են ւոյ և ոչ վոյ. ինչպես գինւոյ, գօտւոյ, տարւոյ, գոր֊ ծի= գործւոյ, գործւով, գործւովք և այլն։ Եթե մեր նախնիք ասել են muiruilj, ինչո~է մենք չենք կարող ասել տարւայ, այլ անպատճառ պետք է ասենք տա֊ րուայ։ Եթե նրանք կասեն գործւոյ, գործւով, ինչո՞ա մենք էլ չասենք% գործւած, գործւեց, գործւող։ 320