Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևս ուզում է ձրիակեր լինել և շատ քչերն են հաջողում ազավիլ ձրիակերությունից՝ անիծելով իրանց վատ սովորության ընտելացնողներին։ Բայց այս ոչինչ դեռ. լսած կա՞ք, և գիտե՞ք, որ հայերիս մեջ գրագողություն կա և այդ համարվում է ոչ թե գողություն, այլ վարձ, առաքինություն։ Այս բանը ես չգիտեի, և առաջին անգամ Ալեքսանդրապոլում իմացա, որ հայերի մեջ գիրք գողանալը միևնույն է, թե իմաստություն գողւսնալ, որի համար և համարվում է առաքինություն։ Ի սեր ամենակալին, ո՛վ հայեր, այդ առաքինությունից ձեռք վերցրեք և սովորեցեք գնել և ոչ գողանալ կամ ձրի կարդալ։

Խնդրում ենք «Աղբյուրի» բաժանորդներին՝ որ կարողավոր անձի չտան կարդալու «Աղբյուրը», որովհետև այդ ոչ միայն լավություն չէ, այլ մեծ չարիք. դրանով մի կողմից ավելացնում է ձրիակերների թիվը, մյուս կողմից՝ խմբագրությունը զրկվում է բաժանորդների մեծ քանակությունից, հետևապես վնասը հասնում է ազգային լուսավորության, ազգային բարեկրթության գործին։ Այս տեսակետից պրեմիան գիտե՞ք որքան ազդեցություն ունի։ Լավ պրեմիան ոչ միայն զարգացնում է ժողովրդի գեղասիրական ճաշակը, այլև մասամբ առնում է ձրիակերության առաջքը, որովհետև պրեմիան կարող չէ ձեռքե ձեռք ընկնել, այլ կկախվի միայն այն մարդու տանը, ով որ բաժանորդ է գրվել։ Այսպես պետք է պահպանել և բուն «Աղբյուրը», պետք է մաքուր պահել, ձեռքե ձեռք չձգել և տարվա վերջին կազմել տալ։

Զարմանալի և մինչև անգամ հրաշքի կարգ ձգելու բան է, ճշմարիտ, երբ մտածում է մարդ, թե այս ի՞նչ բան է՝ օրինակ՝ երեք մանեթ վճարել մի երեկույթ գնալու, մի աթոռի թատրոնում, մի ժամ ճաշի, մի թունգի գինու, և այլն, բայց չտալ երեք մանեթ մի ամսագրի։

Շատ աղքատ մարդիկ կան, որոնց լավ կճանաչեմ մոտիկից, բայց թող համարձակի մեկը դրանց ողորմություն անել,

3. Ղ. Աղայան, Երկերի ժողովածու, հ.|||