Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Իհարկե, այս օրենքն առանք բացառության չէ, բայց բացառությունն օրենք չէ։ Տառ սղելու և տառ փոխանակելու մեջ ահագին տարբերություն կա։ Մենք հակառակ ենք նույնիսկ մի որևէ տառի սղման այնպիսի տեղերից, ուր նա իր գոյությունն զգացնել է տալիս, ինչպես է, օրինակ' մեր ըթ գիրը, որ անխտիր կերպով սղել են նաև այնպիսի բառերում, որ միայն հայ մարդը կարող է ամբողջապես արտասանել, ինչպես գինդ, այսինքն՝ գինըդ, գիրս, այսինքն' գիրըս և այլն։ Բանն ո՞ւր կերթար, եթե «ժամանակով և զանազան պատ¬ ճառներով» փոխեինք մեր բառերի կազմակերպությունը։ Ով կարող է երաշխավոր լինել, որ «ժամանակով և զանազան պատճառներով» մեր հնչյունները չեն մտնիլ հետևյալ հավա¬ սարության մեջ. թ= տ, հ=գ, ղ = խ, փ=պ և չեն վերանալ հետևյալ տառերի հնչյունները' ծ, ձ, ճ, ջ, ռ, ինչպես որ պոլսեցիք են կորցրել շատ տառերի հնչյուններ։ Մենք բաղի արտաբերելու եղանակին չենք տալիս նշա¬ նակություն, այլ նրա տառակազմությանը, որպեսզի ուզած գաղափարը ճշտությամբ հայտնե։ Բառերը քո արտաբերու¬ թյան եզանակով մի գըիը, այլ այն գրերով, որով նրան գրել են քո նախնիքդ։ Սխալ կհնչես' հոդ չէ, միայն թե ուղիղ լի¬ նիս գրած. իսկ եթե կաշխատես փոխանակ բառերը փոխելու նրանց ուղիղ արտաբերությունը սովորելու, առավել լավ։ Հենց դրա համար էլ դպրոց են հիմնում, վարժապետ վարձում, որ մեր երեխանց սովորեցնե բեն, գիմ, դա, ծա, կեն, ձա, ճէ, ջէ, տիւն, և ոչ փեն, քիմ, թա, դեն, ցա, ջէ, չէ, դիւն, կամ պեն, կիմ, տա և այլն։ Ես չեմ հավատում, որ պ. Ս արգսյանն ընդդեմ լինի մեր այս ասածին. երևի նրա միտքն ուրիշ է բոլորովին, որ կիսատ թողնելով, թյուրիմացության տեղիք է տվել։ Իմ ասածն ևս կարող են թյուր ըմբռնել, եթե չավելացնեմ այստեղ, որ ես ընդդեմ չեմ գրաշինաթյան գործին, արվեստական և մանկավարժական տեսակետից ըմբռնած այդ բանը։ Օրինակ, ես ընդդեմ չեմ գրերի կատարելագործության, որ նրանք ավելի հարմար լինին թե ընթերցանության և թե՛ տպագրու¬ թյան արհեստին։ Ես ընդդեմ չեմ, որ մեր երկտառ ուն մի 356