Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գահի դեմ։ Այսպիսի մի առաջարկություն միայն պատիվ կարող է բերել «Մշակի» խմբագրությանը, ապացույց լինելով' որ նա չէ կամենում որևէ կասկածի ենթարկել իր անաչառությունը։Համակիր չեմ միայն ձեր ակնարկությանը, որ վերաբերում է մեր այն գրողներին, որոնց համարում եք դավաճաններ գրական մաքրության։ Այդ գրողներին ես այնքան արդար եմ համարում, որ պատրաստ եմ նրանց դավաճանություն համարված հանցանքը ինձ վրա առնելու իբրև մեղվի խայթոց։

Դառնանք ուրեմն բուն խնդրին։ Հրատարակչական ընկերության երկարամյա փորձը ցույց է տալիս մեզ, որ ընկերության վարիչների մեջ խմբագրի պաշտոն ունեցող անձնավո֊ րության մուտք գործելը միշտ բարոյական վնաս է հասցրել թե՛ ընկերությանը և թե՛ խմբագրությանը։ Խմբագիր մարդը այդ ընկերության մեջ այնպես է վարվում, ինչպես իր խմբագրության մեջ, ուր նա սովոր է մի տեսակ միապետ հանդիսանալու։ Այսպես էր մի ժամանակ պ. Աբգար Հովհաննիսյանը,իբրև նախագահ ընկերության վարչության, այսպես է այժմս էլ պ. Ալեքսանդր Քալանթարը։ Ընկերությունը մի բռնակալի ձեռքից ազատվելով՝ ընկել է երկրորդ բռնակալի ձեռքը։ Այս հանգամանքը վնասակար լինելով ընկերությանը, ոչ պակաս վնաս է հասցնում և «Մշակ» լրագրին։ Այո՛, երբ «Մշակը» հարձակողականից դառնում է պաշտպանողական, դրանով նա դավաճանում է իր դրոշակին, նա դադարում է հիմնադրի «Մշակը» լինելուց։ «Մշակը» կարող է և պետք է ամեն մի վարչության մեջ էլ իր ընտրելիներն ունենալ, պաշտպանել նրանց թեկնածությունը—լծել նրանց մի կառքի մեջ, բայց նույնիսկ իր այդ ընտրած նժույգներից անպակաս պիտի պահե իր առաջ մղող մտրակը, իսկ ինքը — այսինքն՝ իր խմբագիրը—երբեք այդ կառքում լծվելու անհեռատեսությունը չպետք է ունենա. նա պետք է առաջնորդե ամենքին ամեն տեղ, և ոչ թե առաջնորդվի և այլոց մտրակներին ենթարկվելով՝ պաշտպանվի։ Հիշեցեք, թե ինչպես էր վարվում այս կողմանե «Մշակի» հիմնադիրը։ Նա հայտարարում էր, թե այսինչ մոլորակի վրա ընտրություններ են նշանակված, և առաջարկում էր Աբգարին՝ երթալ այնտեղ ընտրվելու։ Այժմ պ. Ա․ Քալանթարը հենց այ


4 Ղ․ Աղայան, Երկերի ժողավածու,հ. III