Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կգրեն, իսկ մյուսները թեկուզ կոտորվին։ Ահա թե որտեղ է փայլում «Մշակ»-ի խմբագրության նեղսրտությունը, եսականությունը և մինչև անգամ աղանդավորությունը և ամենասև կղերականությունը։

Ես ասել եմ. թերթը, ո'րը կուզի թող լինի, պետք է գրողներիս համար լինի մի միջոց մեր խորին համոզմունքը, մեր անկեղծ զգացմունքը հայտնելու համար, առանց գործիք դառնալու խմբագրի հետին մտքերին։ Սրանով պարզապես ուզեցել եմ ասել, որ խմբագիրը, իբրև վաճառական, կունենա իր հակագրականական միտումները, մրցության ստոր ձևերը, գրողը, ազնիվ գրողը չպետք է դառնա այդ նպատակների գործիքը։

Մենք այսօր չունինք ոչ մի թերթ, ուր կարելի չլինի և ամենաթունդ արմատական մտքեր հայտնել և ամենասև կղերական։ Ամեն մի գրողի գոյությունը երևում է իր հայտնած մտքից և ոչ այն թերթից, ուր նա գրել է կամ գրում է։ Ես ինքս ամեն թերթում էլ գրել եմ, նույնիսկ «Արարատ»-ի խմբագիր եմ եղած, բայց ոչ մի տեղ իմ սեփական գույնը չեմ փոխած։

Պախարակելով «Մշակ»-ին՝ ես չեմ գովաբանում մյուս լրագրերին, բայց մյուս լրագրերը իրանք իրանց ոչ ազատամիտ և ոչ առաջադեմ անվանելու հավակնություն չեն ունեցած։ Ես միայն ուզում եմ ցույց տալ, որ ինքը «Մշակը» հազիվ կես առաջադիմական է, իսկ մեզ հարկավոր է ճշմարիտ և լիակատար առաջադիմական մի թերթ, որ համապատասխանե ժամանակակից առաջադիմական կուսակցության պահանջներին: «Մշակն» ուրախանում է, որ այս կամ այն հրատարակությունը շատ սակավ բաժանորդներ ունի, օրեցօր սպսաում է նրա դադարելուն։ Ճշմարիտ առաջադիմական թերթը այսպիսի նեղսրտություն չի ունենալ, նա իր սրբազան պարտականությունը կհամարե խրախուսել ամեն մի առաջադիմական երևույթ և ազգի պաշտպանությունը կհրավիրե դեպի այդ երևույթը։ «Մշակը» միմոսական ծաղրի է ենթարկում մեր միակ լուրջ ու ճշմարիտ առաջադիմական ամսագիրը՝ «Մուրճ»-ը, որ անհամեմատ շատ ավելի բան է տալիս կարդալու, քան մի ամբողջ ընկերություն, որի Վարչության նախագահի զրպարտության պաշտպան է հանդիսանում «Մշակը» և դեռ նորանոր զրպարտություններ հնարում,