Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ժամանակ կուսակրոններին նզովքով արգելված էր աշխարհ մտնելը որևէ պաշտոնով։ Այդ պաշտոնները կատարում էին միմիայն ամուսնացած հոգևորականները։ Մենք կարող ենք այդ խտրությունը չդնել, միայն պարտավոր ենք ձեռք բերելու մեզանից հափշտակված իրավունքը։ Իսկ մինչև այդ, երբ վեց թեմ ունինք և մի քանի հաջորդություն, իսկ դրա համար էլ այդ պաշտոնին հարմար հազիվ երկու֊երեք հոգի, դրանցից ընտրություն անելը ես համարում եմ անօգուտ մաղձախառնություն։

Եվ ի՞նչ նշանակություն ունի ընտրել երեքից մեկը, քանի որ մյուս երկուսին էլ ուզեն չուզեն` մյուս թեմերը պետք է ընտրեն։ Եվ ինչո՞ւ մեկը կարող է Բեսարաբիայի առաջնորդը լինել, բայց ոչ Շամախու կամ Արցախի։

Ո՛չ, պարոններ, այդպիսի ընտրություն անելը առնվազն ամոթ բան է, որովհետև ինքնախաբեություն է։

1909

ԿԵՍԸ ՍՈԻՏ, ԿԵՍԸ ՍԽԱԼ

«Մշակ»-ի 259 համարում Շահրիարն ասում է․ — «Գրիգոր Արծրունու հոբելյանից հետո... կատարված բոլոր հոբելյանները... կապված են եղել... նյութական վարձատրության հետ։ Ալ․ Քալանթարի հոբելյանը կապված չէ դրամական հարցի հետ. նա զուտ գաղափարական է»։

Շահրիարի այս ուղերձ֊ճառի առաջին կեսը սուտ է, իսկ երկրորդ կեսը՝ սխալ։

Գրիգոր Արծրունու հոբելյանը կատարվել է հատկապես նրան դրամական օգնություն հասցնելու համար։

Այդ բանին մասնակից չեն եղել «Մշակ»֊ի ներկա խմբագիրները։ Գործի նախաձեռնությունը հանձնված էր «Աղբյուր Տարազ»-ի խմբագրությանը, ուր ես գլխավոր աշխատակից էի։ Ինքս եմ ստորագրել շատ նամակների, որոնցով դիմել ենք սրան֊նրան, որ մեզ դատարկ ուղերձներով ու ընծաներով