Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՆ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԱԶԳԱԿԻՑՆԵՐԻՆ

Մարդկային սեռի անհատները զանազանվում են միմյանցից ըստ զարգացման և ըստ պարապման, բայց մի կոչում կա, որ մարդ անվան հետ սերտ և անբաժանելի կերպով կապակից է, որով և բոլոր մարդոց մի անզանազանելի միանմանության է բերում։ Այդ կոչումն է աշխատությունը:

Աշխատությունը՝ է կատարումն կենսական պահանջմանց։ Մարդուս կյանքը կայանում է հոգու, մարմնի և մտաց միավորության մեջ, ուստի և կենսական պահանջմունքները որքան մարմնական են, մի նույնքան ևս հոգեկան են և մտավորական։ Մեր երկնային տերը, որ իր անսահման սիրովը նախախնամում է բոլոր արարածներին, իսկ մարդուն առավել ևս սիրելով՝ հաղորդակից է արել իրեն և երկրի վերա թագավոր կարգել նորան. այսքան սիրելուց հետո, աշխատությունը իբրև թշվառության աղբյուր չէ դրած մեր բնության մեջ, այլ իբրև մի բնական պահանջմունք։ Այն բոլոր բնական պահանջմունքները, որ ունինք մենք, դոցա ոչ թե կատարելն է թշվառացնում մեզ, այլ չկատարելը և վատ կատարելը։ Ինչո՞ւ ուրախանում ենք մենք, երբ պատահում ենք մեր տարիներով անջատված ծնողին, բարեկամին, հայրենակցին։ Այդ թշվառությո՞ւն է միթե արարչից շնորհած մեր հոգուն։ Բայց պարտ է դիտել, որ եթե մարդուս միտքը այնքան չէ զարգացած, որ կարողանա տիրել իր հոգեկան կիրքերի վերա, ուրեմն և ուրախության, նա