չափելի կերպով մարդու աչքի է դիպչում, այն է, որ առաջինը խոստանում է հայից շինել մարդ, իսկ երկրորդը ոչ միայն մարդ, այլև հայ, այսինքն հայ մարդ։ Հայի ներկա վիճակն այնպիսին է, որ առաջինին հասնելու համար խոստանվում է երջանկություն, իսկ երկրորդին - ոչինչ առաջինն նպատակին դիմում է հայը առանց գիտակցության, բնազդողության թե լավ դրությամբ, իբրև կենդանի, որ դիմում է դեպի գլխապահություն, իսկ երկրորդին հասնելու համար հարկավոր է գիտակցություն, սրտացավություն, հասկացուղություն. ուստի և երկրորդին հասնելը չափազանց դժվար է, ինչպես դժվար է հոգուն բավականություն տալը, քան մարմնույն։
Ասածս շատ պարզ է և միանգամայն հասկանալի։ Ով որ մտածել գիտե, թող հայի բարոյական կյանքին նայե հառաջադիմության վերա, այն ժամանակ անհամար փաստեր կգան նորա առաջը՝ իմ կարծիքը հաստատելու համար։ Բայց ես կավելացնեմ դարձյալ մի քանի խոսք։
Այսօրվան օրս, նայելով մեր բարոյական վիճակին, երեք կերպ միայն կարող ենք ծառայել նորանա․ - տպագրությամբ, դասատվությամբ և արհեստներով։ Վերցնենք, օրինակի համար, տպագրությունը, որ մի ազգի մտավոր զարգացման աստիճանի գլխավոր մատնացույցն է, և տեսնենք ինչ վիճակի մեջ է գտնվում։ Ես, օրինակ ասենք, մի վաճառական մարդ եմ, ուզում եմ տպարան բանալ, կամ հրատարակիչ լինել ազգիս մեջ օգտավետ գրյանք տարածելու մտոք․ փորձը ցույց է տալիս, որ ես դրանով ոչ միայն շահ չեմ ստանում, այլև մեծ վնաս։ Բայց ես այդ միևնույն գործից կարող եմ շահվել, եթե միայն այդ գործը կատարեմ ոչ հօգուտ հասարակաց, այլ հօգուտ անձիս։ Զոր օրինակ ես իմ տպագրությանց մեջ սուտ կխոսիմ, ամբողջ տարվան փողը կստանամ, երեք ամսվանը կտամ. խավարապաշտ մարգոց բարերար կհանդիսացնեմ փողավոր մարգոցը կգովեմ, նոցա ազգաբանությանը իշխանական ծագումն կտամ… վերջապես, կտպեմ «էֆիմերտե», «Պղնձե քաղաքի պատմություն», «Յոթն իմաստասիրաց առակներ», Ժողովածու և այլն, և այլն․ հասարակ ժողովուրդը չհասկացող լինելով,