Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան թվով բան։ — Ո՞վ է կարող մի բան ասել, որի մեջ երեք խոսքից ոչ ավելի և ոչ պակաս լինի։ Գիտցողները ձեռք են բարձրացնում և պատասխան տալիս։ Ո՞վ է կարող մի բան ասել, որի մեջ լինի չորս խոսք, հինգ խոսք, վեց խոսք։


Որքան որ հեշտ են այս կրթությունը երեխայոց համար, այսուամենայնիվ վարժապետը միշտ պիտի օգնե երեխաներին, մատնացույց լինելով զանազան նյութերի վերա, որպեսզի աշակերտաց ասելիքները լինեն բազմակողմանի: Երեխայք ավելի հետևող են, քան թե ստեղծող, հնարող. վարժապետը պետք է աշխատե զարգացնել նոցա ստեղծական հատկությունը, Այսպես, երբ որ մեկն ասում է. Արշակը յուր մատիտը կոտրեց,— այդ «կոտրեց» բառից էլ ձեռք չեն վերցնում երեխայքը, այնուհետև սկսում են կոտրել ամեն բան։ Մարիամը յուր թանաքամանը կոտրեց, գրիչը կոտրեց, ապակին կոտրեց, բաժակը կոտրեց և այլն, կամ երբ որ մեկն ասում է. «Ես այսօր փլավ կերա», այնուհետև էլ կերակուր չի մնում, բոլորն էլ ուտում են։


Աշակերտական այս ծիծաղելի հանգամանքը ուշիմ վարժապետը շուտ կարող է նոցա զգալի կացուցանել։ Ես իմ փորձիցս գիտեմ, որ երբ երեխայք զգում են, թե չպետք է հետևիլ ուրիշի ասածին, այնուհետև ամեն մինը աշխատում է այնպիսի բան ասել, որ յուր ընկերներից ոչ մեկի մտքովն անցկացած չլինի։ Օրինակ, չորս բառով մի նախադասություն ասելու համար մեկն ասում է. «Արշակը ջանասեր աշակերտ է»։ Մյուսը, որ չի ուղում առաջինին հետևել, ասում է. «Երեկ շատ անձրև եկավ»։ Եվ որքան ուրախանում է վարժապետը երեխայի այդ ինքնուրույն գյուտի վերա… Որքան ուրախանում է ինքը գյուտն անողը, նկատելով վարԺապետի ուրախությունը։ Այդ նկատում են ամենքը և ամենի մեջ մի բարի նախանձ է շարժում՝ իրանց ասելիքներին ինքնուրույն ձև տալ։ Բայց այսուամենայնիվ վարժապետը պետք է ակնարկե զանազան նյութերի վերա, մինչև նոքա լավ հասունանան, շտապել բնավին պետք չէ։ Նա կարող է ասել. այս և այն առարկայի մասին մի բան ասացեք, կարող է մի բան հարցնել և այն առարկաըի մասին մի բան ասացեք կայուր հարցի բառերի թիվը պահանջել,