եթե ինչ որ աասում ենք, երգելուա պես ասեինք։ Այդպես որ լիներ, եթե ես ուզենայի ասել.<<Կարապետ հիմի դու ասա», պիտի ասեի <<Կա֊րա֊ պետ, հի֊մի դու ա-սա».,. Ուրեմն խոսելու ժամանակ այդպես չպետք է խոսենք, բայց խոսքերի չափն իմանալու համար, կարող ենք այդ ձևը գործ դնել. միայն ոչ թե բոլորովին երգելու պես, այլ ահա տեսեք ինչպես։ Վարժապետն սկսում է ամեն մի վանկի վերա երկայն ձայն քաշելու տեղ շեշտել— Մա ր֊տի ֊րոս, Կարապետ, Հա՛յկա նդուխտ, սեղան, աթոո, հաց, ջուր, կաթ, եկե - զեցի , քաղաքացի և այլն։ Եվ ամեն մի բան արտասանելուց հետո հարցնում է, թե քանի կտոր եղավ։ Ուրեմն ամենից կարճ խոսքը մի ամբողջ կտոր է, և ամենից երկայնը' չորս։ Ոայց մենք մի բան ուղիղ չենք _ ասում. մենք ասում ենք կտոր, դա ինչ կտոր է, դանակով հո չենք կտրում, որ կտոր ենք ասում. ղորան ասում են ւ|սւնկ: Ով կարող է ասել վանկ։ Ասել է տալիս առաջ մի քանիսին և հետո միաձայն կրկնել տալիս ամենքին, զգուշացնելովֆ որ վանք չասեն։ Այսուհետև էլ չենք ասիլ կտոր, կասենք վանկ, և դուք կիմանաք, որ ամեն մի կտորը ասվում է վանկ։ Այսպես ահա* Կա'րա’պե տ երեք վանկ է, հա ց մի վա նկ է, ե՚-կե զե -ցի ՝ չորս վանկ է։ Վանկ բաոր հասկացնելուց հետո սկսում է հարցնել զանազան բառ եր, թե քանի վանկ է. վանկել է տալիս առաջ մեկին, երկուսին և ապա վանկում են միաձա (ն բոլորեքյանը ի միասին։ Երբ որ յուր առաջարկ ած բոլոր թառերը վանկում են ճշտությամբ, այնուհետև առաջարկում է ասել մի բաո՝ առաջուց հայտնելով, թե քանի վանկանի է յուր ասելի բառը։ Այսձև կրթությունից հետո վարժապետն ինքն է առաջարկում լուր ուզած վանկերով խոսք ասել։ Միայն պետք է գիտեն ալ, որ ամենից հեշտը երկու և երեք վանկանի բառերն են, ամենից դժվարր (գտնելու վերաբերությամբ) մեկ և չորս վանկանի բառերը։ Վարժապետի օգնու¬ թյունն այստեղ շատ կարևոր է։ Նա կարող է ասել, մի ծաղկի անուն տվեք, որ մի վանկանի լինի, որ երկու վանկանի:
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/105
Արտաքին տեսք