ձայներից, սակայն այդ կլինի առանց նախապատրաստության , որ մեր նպատակից դուրս է։ Ուր կարելի է քայլ աո րայլ հառաջ տանել երեխային, այնտեղ ոստյուններն ու ցատկումները ծիծաղաշարժ բաներ են։ Քիչ խորթ բան չէ երեխայի համար, որ նա կյանքի մեջ լսած չլինելով բը զը աննշան հնչյունները, դու սկսես մ եկենիմ եկ բը զը ասել տար Նոցա լսողությունը այդ նոր բառերի, այն է տառերի կրճատ անվանց հետ ընտելացնելու համար և այդ կերպ նոցա դիտակցոլթյունը նախապատրաստելու, առաջարկում ենք հետևյալ դասը, որպես միջանկյալ մի զավեշտ երեխայոց համար։
ՕՐԻՆԱԿ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆ
Մենք հիմի կարողանում ենք իմանալ, թե մեկի ասածի մեջ քանի խոսք կա, կարողանում ենք իմանալ, թե այդ խոսքերի ամեն մեկը քանի վանկ է։ Այս մասին էլ շատ չեմ խոսելու, իսկ այս անգամ բնավ չպիտի խոսիմ։ Ես ուզում եմ, որ դուք լավ խոսիք, վստահ պատասխան տաք, խոսքերը մաքուր հանեք ձեր բերաններից, այնպես չխոսեք, ինչպես փոքր երեխաներն են խոսում։ Դուք գիտեք, որ ֆոքր երեխաները լավ չեն խոսում. ասում են հայիկ, մաԺԿ. չեն կարողանում ասել հայրիկ, մայրիկ։ Շատ շատ բաների ռւրիշ ուրիշ անուն են տալիս, օրին ակճ ասում են բաբա, չի չի, կ ակա, բուա։ Ով կարե ասել, թե իրանց երեխան ինչ բանին ինչ է ասում։
Աշակերտները սկսում են պատմեք, թե իրանց երեխայքր ինչ ասելու տեղ ինչ են ասում։ Սորանով քանի մի րոպե զբաղեցնելուց հետո, վարժապետն սկսում է նկարագրել թոթովախոս երեխաներին, թե նոքա ինչ բանն ինչպես եՆ ասում։ Այս .բանն ևս աշակերտաց ականջն ընկնելով, ասում են իրանց լսածները թոթովնեբից։ Սորանիդ հետո վարժապետր պատմում է, թե ինչպես են խոսում կակազները։ Սակագները միևնույն ձայնը քանի մի անգամ են կրկրնում, օրինակ' պիտի ասեն ջուր, բայը չեն կարողանում մեկ